Օրվա թեմա 10:20 15/05/2015

Ընտանիք. Դիտարկումներ՝ հոգեբանից, խորհուրդներ` դերասանից (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը մասնավորապես տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում։ 2011թ. փետրվարի 9-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով որպես Ընտանիքի օր ամրագրվել է մայիսի 15-ը:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, Կլինիկական հոգեբան Քրիստինա Գալստյանը պատասխանել է Panorama.am-ի հարցերին՝ հայկական ընտանիքի առանձնահատկությունների,  ընտանիքի հայկական մոդելի վերաբերյալ, խորհուրդներ տվել երիտասարդ ընտանիքներին:

-Արդյո՞ք այսօր ունենք ընտանիքի հայկական մոդել, եթե այո՝ ինչպիսին է այն, եթե ոչ՝ ի՞նչ մոդել է գործում:

-Նկատենք, որ մերօրյա դինամիկ կյանքը, մարդկանց կենսակերպը, կենսամակարդակի զարգացման պահանջներն ու հնարավորությունները, նորագույն տեխնոլոգիաների օր օրի նկատվող փոփոխություններն ու ինֆորմացիոն ահռելի հոսքի ազդեցությունը մարդկային ուղեղի վրա նպաստում են նոր գիտակցական մոդելների ձևավորմանը, ինչն էլ ժամանակակից մարդու մոտ նպաստում է նաև ընտանեկան նոր մոդելի ձևավորմանը: Այսինքն, այսօր գրեթե չկան սահմաններ և սահմանադրություններ և ընտանիքները մեծամասամբ կառուցվում են բավականին ճկուն հարաբերությունների հիմքում: Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մերօրյա ընտանիքը կառուցող այրն ու կինը ինքնուրույն և համազոր են իրենց հույզերի, զգացմունքների տնօրինման, հոգևոր և նյութական պահանջների, ընտրության, ստեղծարարության, անձնային և մասնագիտական աճին նպաստող հնարավորությունների մեջ: Սակայն նկատենք, որ այս ամենը ինչքան էլ հետաքրքիր և ժամանակակից է, բայց, այդուամենայնիվ, իր բացասական հետքն ու հետևանքն ունի ընտանիքի հուզազգացմունքային ֆոնի վրա: Այսօր երիտասարդ ընտանիքների մեծամասնությունը պրակտիկորեն չի հասցնում միևնույն սեղանի շուրջ ճաշի նստել, միասին քայլել կամ մշակութային որևէ միջոցառման մասնակցել, երեխաների դաստիարակմամբ զբաղվել, համատեղ քննարկումներ ունենալ ընտանիքին առնչվող հարցերում և այլն: Եվ, բնականաբար, պատճառը ժամանակն է, որը չի բավարարում և չի հերիքում:

Եթե նախկինում հայ ընտանիքի մոդելը և շրջանում և քաղաքում առանձնանում էր նախ և առաջ մի քանի անդամներով համատեղ ապրելու նկարագրով, այսինքն համատեղ կարող էին ապրել հայրը, մայրը, երեխան կամ երեխաները, տատիկը, պապիկը և այլք, ապա այժմ այս մոդելը գործում է կամ շրջաններում, որտեղ ապրուստի միջոցները սահմանափակ և անհնար են կամ դեռևս պահպանողական, ստերեոտիպներով առաջնորդվող ընտանիքներում: Բայց նկատենք, որ այս ընտանիքների թիվն էլ գնալով կրճատվում է անգամ շրջաններում, քանի որ երիտասարդների մեծամասնությունը մեկնում է երկրից արտագնա աշխատանքի հետքերով: Այսօր հայ երիտասարդն անկախ իր հասարակական դիրքից, կրթությունից, հաստատվածության մակարդակից ձգտում է առանձին գործել, ինչն էլ վերաբերում է նրա կյանքը կազմող բոլոր հարթություններին: Օրինակ՝ երիտասարդ տղան կամ աղջիկը կարող է առանձնանալ և վարձով ապրել այն դեպքում, երբ ծնողները մեծ ապրուստի տեր են և չունեն նյութական խնդիրներ: Եվ եթե այս երևույթը նախկինում գրեթե բացառված էր և չէր դիտարկվում, այսօր արդեն նորմալ է և ընդունելի: Այս ամենին զուգահեռ, այսօր երիտասարդը ծնողերի հայացքներից և դիրքորոշումներից դուրս է գործում իր անձնական, ինտիմ հարաբերություններում, և սա բնավ չի նշանակում, թե չի հարգում կամ չի ընդունում նրանց տեսանկյունը: Չնայած հնարավոր են նաև այդպիսի դեպքեր:

-Ամուսնալուծությունները 2014-ին հասան պիկին: Ինչպե՞ս եք բացատրում այդքան շատ ամուսնալուծությունները:

-Այո, սա շատ ցավալի թեմա և իրողություն է մեր իրականություն մեջ: Ցավալի այն իմաստով, որ հասարակության համար կառուցած արժեք է լուծարվում և սա վերաբերում է ոչ մեկ անձին, այլ անձանց, ովքեր միավորված էին մինչ այդ և կիսում էին ինչ-ինչ արժեքներ: Մեր հետազոտություններն ու դիտարկումները վկայում են այն մասին, որ այսօրինակ պիկը, ինչպես Դուք եք նշում, ունի սկզբունքային հիմքեր: Բնականաբար բազմաթիվ ու բազմաբնույթ են ամուսնալուծության պատճառները, սակայն որևէ պատճառ դեռևս արդարացում չի կարող հանդիսանալ, քանի որ որևէ պատճառ չի կարող կշռվել Սիրո առկայության հետ: Այսինքն եթե կա սեր, հոգեֆիզիկական ամրություն, խորը գիտակցական ապրում, համատեղ, միասնական լինելու, կառուցած արժեքները գնահատելու, պահպանելու և զարգացնելու հարցում, որևէ դեր, դեմք, երևույթ կամ միջամտություն չի կարող ազդեցիկ լինել և նպաստել Ընտանիք կոչվող Արժեքի քայքայմանը: Այս ամենից հետևություն, որ «կայացած» զույգը շտապում է կառուցել մի բան, ինչը դեռ հասուն չէ այդ արժեքն ու անունը ունենալու համար: Այսօր զույգի համար շատ ավելի կարևոր է ճանաչողական ոչ թե երկար, այլ միասնական, առավել նպատակային ուղի անցնել:

-Որպես հոգեբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ընտանիքներին:

-Ժամանակակից երիտասարդն այսօր ունի առավել լայն հնարավորություններ իր ունեցած գիտատեխնիկական բազան համալրելու, նոր կապեր և հարաբերություններ կառուցելու, լավ աշխատանք ունենալու, շրջագայելու.... բայց այսօր նա ունի նաև լայն հնարավորություններ կյանքում առաջնային և երկրորդային արժեքները առանձնացնելու, այդ արժեքները օբյեկտիվ գնահատելու և առավել զարգացնելու հարցում: Սա նշանակում է, անշուշտ, ամեն քայլող գաղափար անհրաժեշտ և նպատակային է կառուցել սիրո հիմքով և առաջնորդվել միմիայն սիրո գերակա փաստը հաշվի առնելով:

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի խորհուրդները՝ երիտասարդ ընտանիքներին, դիտել տեսանյութով: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}