Օրվա թեմա 13:53 09/07/2015

#Electricyerevan-ի հետքերով` լրագրողների քրգործով

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից բռնության հետևանքով տեխնիկական վնասներ կրած որոշ լրատվամիջոցների ոստիկանությունը փոխհատուցում է տվել, ոմանց` ոչ, իսկ որոշներին էլ գույքը վերադարձվել է, բայց ոչ լիարժեք:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացրած տվյալներով, հիշեցնենք, հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի դեպքերի ժամանակ 13 լրագրող և օպերատոր բռնության են ենթարկվել, ԶԼՄ-ների 15 ներկայացուցիչների լրագրողական մասնագիտական աշխատանքը խոչընդոտվել է: Կատարվածից ժամեր անց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ լրագրողներին պատճառված նյութական վնասը ոստիկանությունը կվերականգնի:

Տեխնիկական մեծ վնաս էր կրել «Առաջին լրատվական»-ը: Լրատվամիջոցից Panorama.am-ին տեղեկացրին, որ իրենց փոխհատուցել են թվային տեսախցիկը և ուղիղ եթերն ապահովող համապատասխան սարքավորումը: Այդ օրը «Առաջին լրատվական»-ը տեղեկացրեց, որ իրենց օպերատոր Գոռ Հովհաննիսյանի աշխատանքը խոչընդոտել է անձամբ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ինչը ֆիքսել է iLur կայքէջի լրագրող Հակոբ Կարապետյանի ֆոտոխցիկը, որի հիշողության կրիչը ոստիկանները վերցրել են ու չեն վերադարձրել:

«Ինձնից ֆոտոխցիկի հիշողության քարտն են վերցրել և չեն վերադարձրել և կրիչի միջի ինֆորմացիան, ամենայն հավանականությամբ, կորել է: Կրիչը ինքնին մեծ արժեք չի ներկայացնում, բայց որոշակի արժեք ներկայացնում էր մեջի ինֆորմացիան` այնտեղ կային շատ կարևոր կադրեր, մասնավորապես այն, թե ինչպես է Լյովա Երանոսյանը խլում օպերատորներից մեկի տեսախցիկը և գետնով տալիս ու ջարդում»,-մեզ հետ զրույցում ներկայացրեց Հակոբ Կարապետյանը:

Լրագրողի խոսքով, փոխհատուցման փաստը իր համար երկրորդական է և կարևոր է քրեական գործ հարուցելը ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը: Իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և իր նկատմամբ «ապօրինի հարկադրանք» գործադրելու մասին Հակոբը հունիսի 26-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և միայն երկու օր առաջ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից իրեն կանչել են ու փոխհատուցում առաջարկել:

«Փոխհատուցում առաջարկեցին, պայմանով, որ ես բողոքս հետ կվերցնեմ, բայց ես այդ պայմանին չեմ համաձայնել ու պնդել եմ, որ քրեական գործ հարուցվի: Ես հասկացա, որ իմ հաղորդումը ՀՔԾ ուղարկելու փոխարեն, ուղարկել են Ներքին անվտանգության վարչություն` ծառայողական քննություն անցկացնելու համար»,-հավելեց լրագրողը:

Նա ասաց նաև, որ այդ կապակցությամբ պատրաստվում է լրացուցիչ դիմում գրել ՀՔԾ-ին ու Գլխավոր դատախազությանը:

Հատուկ քննչական ծառայությունում բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբ Կարապետյանին դեռ չեն կանչել հարցաքննության:

«Ես ճիշտն ասած, չգիտեմ` իմ դրվագը այդ քրեական գործում կա՞, թե՞ ոչ»,-նկատեց Կարապետյանը:

Հարցաքննության չի կանչվել նաև «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Հայկ Բադալյանը: Գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը Panorama.am-ին ասաց, որ հունիսի 23-ին տուժածների թվում է եղել Հայկ Բադալյանը. նրա ֆոտոխցիկի հիշողության կրիչը վերցրել են, «թևերը ոլորել էին, նստեցրել մեքենան ու տարել էին քաղմաս»: Ոստիկանությունը Հայկի հիշողության կրիչը վերադարձրել է, բայց առանց այնտեղ եղած ինֆորմացիայի:

«Մեր հիշողության քարտում եղած լուսանկարները բոլորը ջնջել են, ինֆորմացիան մաքրել են, չիպը հետ են տվել: Ես հաշվում եմ, որ մենք վնասներ կրել ենք, որովհետև չիպի վրայի ինֆորմացիան հսկայական վնաս ա, որը ոչ մի ձևով չի կարա փոխհատուցվի»,-մեզ հետ զրույցում ասաց Մելիք Բաղդասարյանը:

Վերջինը, սակայն, Հայկի հայեցողությանն է թողել մեղավորներին պատասխանատվության կանչելու մասին հարցը, իսկ Հայկն էլ նրա խոսքով, արձակուրդում է ու տրամադրություն էլ չունի զբաղվել այդ հարցով:

Փոխարենը, ՀՔԾ կանչվել են «Հետք»-ի երկու լրագրողները՝ Անի Հովհաննիսյանը և Հրանտ Գալստյանը, ովքեր նույնպես հունիսի 23-ին տուժել էին ոստիկանների գործողություններից: Հրանտի փաստաբան Գրիշա Բալասանյանը Panorama.am-ին ասաց, որ լրագրողները կգնան հարցաքննության, թեև որևէ ակնկալիք չունեն, որ քրեական գործը դրական լուծում կստանա, իսկ մեղավորներն էլ կպատժվեն:

«Հարուցված քրեական գործով մինչ օրս չկան ոչ կասկածյալներ և ոչ էլ մեղադրյալներ, թեև մամուլը հեղեղված է բռնություն կիրառելու հրաման տված և այն իրականացրած բարձրաստիճան ոստիկանների մասին նյութերով: Իսկ ինչ վերաբերում է ոստիկանապետի հայտարարությանը, թե բոլոր տուժած լրագրողները կփոխհատուցվեն, այդ թվում՝ վնասված տեխնիկայի մասով, արվել է լարված իրավիճակը հանդարտեցնելու նպատակով: Մասնավորապես՝ այդ օրը վնասվել է նաև «Հետքի» ֆոտոլրագրողի ֆոտոապարատը, սակայն ոչ մի փոխհատուցում չի եղել: Պատկան մարմինները շատ լավ գիտեն, թե ովքեր են բռնություն կիրառողները, կան այդ մասին վկայող լուսանկարներ, տեսանյութեր, սակայն սայլը տեղիչ չի շարժվում, որովհետև հանցագործությունը բացահայտելու ցանկություն չունեն: Եթե լիներ այդ ցանկությունը, ապա հաշված ժամերի ընթացքում մեղադրյալի կարգավիճակում պետք է հայտնվեին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը դժվար տեղի ունենա», -ասաց Բալասանյանը:

ՀՔԾ լրատվական ծառայությունից Panorama.am-ին փոխանցեցին, որ այս պահին չեն կարող ասել, թե քանի լրագրող է անցնում այս գործով, արդյոք կա՞ն տուժածներ ու կասկածյալներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}