Քաղաքական 10:03 06/08/2015

Հիրոշիմա-Նագասակի 70. «Ես միշտ այն երեխան եմ»

Հեղինակ` Ա. Ոսկանյան

Այսօր «Հիկարի» հայ-ճապոնական կենտրոնի երեխաները Երևանի «Մանկական զբոսայգում» ոգեկոչում են 1945 թվականի օգոստոսի 6-ին ու 9-ին Հիրոշիմայի ու Նագասակիի` ԱՄՆ-ի կողմից ատոմային հարձակման զոհերի հիշատակը:

Անցել է 70 տարի:

Այն, ինչ տեղի ունեցավ Հիրոշիմայի ու Նագասակիի վրա ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբերի նետումից հետո այդ քաղաքներում, մի բառով կոչվում է` դժոխք:  Դժոխք երկրի վրա: Վավերագրական կադրերը ու ողջ մնացածների կամ ականատեսների վկայություններն անգամ սարսափեցնում են: Թեմային անդրադառնալը անչափ ծանր է` դա նշանակում է նորից կարդալ այդ վկայությունները, նայել փաստագրական ֆիլմերը կամ լուսանկարները, նորից վերապրել նայելու սարսափները (Ուշադրություն. որքան էլ հաղորդավարի ձայնը անտարբեր է, տեսարանները ահավոր են` թույլ նյարդեր ունեցողներին` չնայել):

Այսօր վավերագրական նյութերը «թերթելիս» լսեցի Հիրոշիմայի վրա «Փոքրիկին» նետող օդաչուներից մեկի խոսքերը, թե ինքը համոզված էր, որ ռումբը չի պայթելու: Դա բան չի փոխում արածի մեջ: Ու թերևս այդ առումով Նագասակիի վրա նետված ռումբի պատմությունն ավելի սարսափելի է` եթե Հիրոշիման նաև փորձարկում էր, ապա Նագասակին, որի վրա ընդամենը օրեր անց նետվեց ատոմային ռումբը, փաստն էր այն բանի, որ սա սառը, լիովին հաշվարկված ու գիտակցված քայլ էր: Բոլորի կողմից` ԱՄՆ-ի, այլ երկրների, հասարակության, մարդկության: Պատերազմը մարդկանց դարձնում է «հաշվենկատ»` հաղթանակ կամ պարտություն ցանկացած գնով: Իսկ մյուսներին դարձնում է անտարբեր` պատերազմի օրենքների անվան տակ մարդկությունը ցույց է տալիս իր զազրելի դեմքը… Զարմանալի է, բայց այսօր անգամ քաղաքականությունը խանգարում է քաղաքական գործիչներին, կամ վկա դարձած մարդկությանը, 1945-ի օգոստոսի ողբերգությունը կոչել իր անունով` հանցագործություն մարդկության դեմ: Որքան էլ Երկրորդ համաշխարհայինի հանցագործությունների «ժամկետը անցած լինի», Հիրոշիմա ու Նագասակի քաղաքների ու բնակչության ատոմային ոչնչացումը պիտի կոչել այդ անունով, որովհետև հանցագործությունը մարդկության դեմ չունի ժամկետ ու չի ճանաչում քաղաքականություն:

Փաստագրական նյութերը ինտերնետում շատ են, ես դրանք այստեղ շատ չեմ մեջբերի. Քանի զոհ եղավ, ինչպես մահացան մարդիկ, ինչքան ցավ ապրեցին, ինչպես ապրեցին, ինչպես դարձան ուսումնասիրությունների առարկա ու հասարակությունից մերժվածներ… Ասեմ միայն, որ ամեն տարի օգոստոսին, զզվանքն ու վախը սրտումս, բացում եմ ու նորից նայում դրանք: Պարտականության նման: Պարտականություն` իմանալու ու չմոռանալու: Ինչպես Հայոց եղեռնը:

Այս անգամ փաստագրությունը նայելիս աչքերիս մեջ մեխվեցին ու մնացին երկու- երեք տարեկան տարեկան մի աղջնակի աչքերը. երեխան նստած էր ավերակների մեջ ու ամբողջ մարմնով դողում էր ցավից:


 

Ու իհարկե այլևս չի մոռացվի Նագասակիում երեխային կրծքով կերակրող մայրը:  Լուսանկարը արված է օգոստոսի 10-ին, վերնագրված է` «Փորձում են ապրել»:

Այլևս չնայեցի:

Քանի ԱՄՆ-ն աշխարհի գերհզորներից է ու շարունակում է իր առավելությունների ցուցադրությունը, քանի միջուկային զենքը կարողանալ-չկարողանալու աստվածն է, 70 տարվա ատոմային այս ջարդը իր իսկական անունը, վախենամ, չգտնի: Ասեմ` ես չեմ ընդունում ոչ մի քաղաքական վերլուծություն ատոմային ռումբերի «նպատակահարմարության» ու «ոչ նպատակահարմարության» մասին: Ու լրիվ ունեմ դրա իրավունքը.  ես միշտ այն երեխան եմ, ով չգիտի, թե իրեն ինչու են սպանում:

Ու մի բան էլ` Ճապոնիայի ժողովրդի ոգու ամրությունը զարմացնում է: Ինչպես կարողացան ապրել այդ ողբերգությունը, չկորցնել իրենց դիմագիծը, ապրելու նպատակներն ու արժեքները: Հա` դժվարությամբ: Բայց այսօր չեք տեսնի ճապոնական ֆիլմ, որտեղ ուղիղ ցույց տան այդ դժոխքը: Ֆիլմերում պատմվում է սիրո ու ապրելու ուժի մասին: Այդպիսին էլ ուզում եմ տեսնել Ճապոնիան:

Ճապոնիայի մասին այլ հրապարակումներ`
Երբ արևը ծագում է Գրինվիչից ինը ժամ հետո. Ճապոնիան առանց արևային ակնոցների
Սևից մինչև սպիտակի բոլոր գույները. Տոկիոն` ինչպես որ է՝ ծայրահեղությունների ներդաշնակություններ (լուսանկարներով)
Տոկիո-Հանոյ. Ճապոնիայի ու Վիետնամի թշվառություններն ու պերճանքը. Պաշտոնականից դուրս` հասարակ աչքով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}