Հարցազրույցներ 11:15 10/10/2015

Թ.Մանասերյան. Նախ, դոլարիզացիայի մակարդակն, իրոք, անցանկալիորեն բարձր է…

ԱԺ-ում քննարկված ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագիրը մասնագիտական, տնտեսական տեսանկյունից. Panorama.am-ի հարցազրույցը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ.

-Վերջին քառօրյայում Ազգային Ժողովում քննարկվում էր Կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Ինչպե՞ս կգնահատեք առաջարկված ծրագիրը և խորհրդարանում տեղ գտած քննարկումը՝ հաշվի առնելով ոլորտում եղած մարտահրավերները:

-Կարծում եմ, որ ՀՀ ԱԺ-ում Կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումը շատ շահեկան էր ինչպես հանրության, այնպես էլ հենց ՀՀ ԿԲ-ի համար: Միաժամանակ նկատելի էր, որ մասնագիտական գնահատականներից բացի, ոմանք փորձեցին ֆինանսական համակարգի և ընդհանրապես տնտեսագիտության հետ որևէ առնչություն չունեցող դիլետանտական մտքեր արտահայտել, անգամ`անձնավորված և վիրավորական արտահայտություններ անել, ինչը չի կարող տեղավորվել խորհրդարանական քննարկումների ձևաչափի մեջ: Ինձ մոտ նույնպես բազմաթիվ մտահոգություններ կան, բայց ընդհանուր առմամբ, գտնում եմ, որ քննարկված ծրագիրը մասնագիտական առումով հիմնավորված էր, իսկ տնտեսության զարգացման գործընթացում ֆինանսական կայունությունն ապահովելու տեսանկյունից` խիստ հավասարակշռված և համարժեք:

Ընդհանրապես, պետք է հաշվի առնել, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամից ի վեր, ՀՀ ԿԲ-ին բաժին են ընկել լուրջ մարտահրավերներ, և եթե վերացարկվենք որոշ անցանկալի զարգացումներից, հիշյալ կառույցը կարողացել է տնտեսությունը զերծ պահել կործանարար ցնցումներից, ինչից չկարողացան խուսափել ոչ միայն հետխորհրդային բազմաթիվ երկրներ, այլև Եվրամիության անդամ բազմաթիվ զարգացած պետություններ:

Մենք բազմիցս քննադատել ենք բանկերի կողմից տնտեսության իրական հատվածի վարկավորման հանդեպ որդեգրած, մեղմ ասած, զգուշավոր կեցվածքը, հատկապես երկարատև վարկերի տրամադրման հակվածության բացակայությունը և այլն: Սակայն վերջին շրջանում նկատվում են նաև դրական միտումներ: Այսպես օրինակ, վերջին հինգ տարիների ընթացքում տնտեսությանը տրամադրված վարկերում իրավաբանական անձանց տրամադրված վարկերի մասնաբաժինը 47%-ից հասել է 59%-ի: Տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված վարկերում առաջանցիկ աճ է գրանցվել արդյունաբերության վարկերի մասով. վերջիններս մասնաբաժինը աճել է 6.9 տոկոսային կետով և կազմել 20.2%: Այնպես որ, դրական միտումները ևս պետք է նկատել ու գնահատել:

-Ի՞նչ գործոնների շնորհիվ է դրամի փոխարժեքը շարունակում կայուն մնալ, ավելին՝ օգոստոսից ի վեր նկատվում է ամերիկյան դոլարի նկատմամբ արժևորում, այն դեպքում, երբ օրինակ հարևան Վրաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում ազգային արժույթերը շարունակում են արժեզրկվել, և դրամի փոխարժեքի վրա ազդող միջազգային գործոնները շարունակում են անբարենպաստ մնալ:

-Ձեր հարցին պատասխանելու համար կարևոր է վերլուծել վերջին ամիսների զարգացումները: Նախ, հակված եմ գնահատել անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերի փոխարժեքի տատանումները ոչ թե որպես դրամի արժեզրկում, այլ ԱՄՆ դոլարի արժևորում, ինչը մենք կանխատեսել էինք դեռևս երկու տարի առաջ` կապված ԱՄՆ տնտեսության զարգացման, մասնավորապես, Օբամայի վարչակազմի տնտեսության “փրկության ծրագրի” հաջող իրագործման հետ: Ըստ որում, նկատենք, որ արժեզրկվել են ազգային գրեթե բոլոր արժույթները: Ինչ վերաբերվում է դրամի ներկայիս արժևորմանը, ապա պետք է հաշվի առնել, որ չարադարացան ոչ միայն որոշ “վայ” տնտեսագետների գուժումները` դրամի դեֆոլտի վերաբերյալ, այլև միջազգային կառույցների և վարկանշային կազմակերպությունների հոռետեսական և խիստ քաղաքականացված կանխատեսումները:

Մեր կողմից մի քանի անգամ բերվել են հակափաստարկներ առ այն, որ պետք չէ պրիմիտիվ մոտեցում ցուցաբերել ոչ Հայաստան – Ռուսաստան ռազմավարական գործակցությանը, ո’չ էլ Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, առավել ևս դրանցով պայմանավորել ՀՀ տնտեսության զարգացումները կամ դրամի փոխարժեքը: Որքան էլ վերջիններս մեծ ազդեցություն ունենան մեր տնտեսության վրա, Հայաստանն, այնուամենայնիվ, ունի զարգացման իր առանձնահատկությունները: Նախ, Ղազախստանն ու Ռուսաստանը դեռևս չեն հասցրել բավարար մակարդակով դիվերսիֆիկացնել իրենց ՀՆԱ-ն և մեծ կախվածություն ունեն ածխաջրանային և հումքի այլ տեսակների արտահանումից, որով համալրում են նաև պետական գանձարանը:

Բնական է, որ համաշխարհային շուկայում հիշյալ ապրանքների գների անկումն խիստ բացասաբար է անդրադառնում այդ և այլ երկրների /ներառյալ` Ադրբեջանի/ ազգային արժույթների վրա: Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա այստեղ նկատվում են հակասական զարգացումներ, մասնավորապես, մի կողմից, մեծ է կախվածությունը ԱՄՆ դոլարից /ներդրումների գերակշիռ մասն արտահայտված է հենց այդ արժույթով/, մյուս կողմից, նկատվում են միտումներ վերանվաճելու ռուսական շուկան` այստեղից բխող տարբեր հետևանքներով:

Այս համապատկերի վրա Հայաստանի վարչապետի կողմից հնչեցված գաղափարը` Ռուսաստանից բնական գազը և այլ ապրանքներ ռուբլով ներկրելու առնչությամբ կարող է ավելի ամրապնդել ոչ միայն ՀՀ դրամի, այլև մեր տնտեսության դիրքերը, մասնավորապես, եթե մեզ հաջողվի արժեզրկված ռուբլով հումք և էներգակիրներ ներկրել և դրանց օգնությամբ ստացված ապրանքներն ուղղել դոլարի կամ եվրոյի գոտու երկրներ: Խոսքը վերաբերվում է ոսկերչությանը, ադամանդագործությանը, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացմանը և այլն:

Բացի այդ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրամի արժեզրկմանը հակակշռող կարևորագույն գործոններ են ամռան ամիսներին և աշնան առաջին երկու ամիսներին գյուղատնտեսական աշխատանքների աշխուժացումը, ձեռնարկատիրության որոշ զարգացումը, զբոսաշրջության` որպես արտահանման կարևոր ճյուղի զարգացումը, ինչպես նաև դրամով արտահայտված ներդրումների որոշ ավելացումը, ինչը մեծացնում է դրամի հանդեպ պահանջարկը և բերում վերջինիս արժևորման:

-ԿԲ-ն հայտարարում է, որ երկրում աճում է դոլարիզացիայի մակարդակը՝ կոչ անելով խնայողությունները պահել ազգային արժույթով: Հասկանալի է, որ կոչը այնքան էլ արդյունավետ գործիք չէ, որ նման դեպքում անկայունության ժամանակ հասարակությունը նախընտրում է խնայողությունները պահել արտարժույթով: Ի՞նչ գործուն մեխանիզմներ կան դոլարիզացիան նվազեցնելու ուղղությամբ:

-Նախ, դոլարիզացիայի մակարդակն, իրոք անցանկալիորեն բարձր է` մոտ յոթանասուն տոկոսի սահմաններում, որը բնորոշ է հետխորհրդային բազմաթիվ երկրների և պայմանավորված է հիմնականում արտաքին պարտքի մեջ դոլարով վարկերի բարձր տեսակար կշռով և դոլարային ավանդներով: Այն պետք է կրճատել աստիճանաբար` նաև վստահություն սերմանելով ազգային արժույթի հանդեպ:

Ես նորից կարող եմ կրկնել խուճապային տրամադրություն ունեցողներին. մենք երկընտրանքի մեջ ենք` կամ պահպանել պետականության խորհրդանիշներից մեկը` հայկական դրամը կամ զրկվել դրանից: Ամեն մեկս այս հարցում որոշակի դեր ունենք: Եթե առիթ է ընձեռվում խնայողություն անել, ապա գերադասում եմ դրանք պահել դրամով: Մյուս կողմից, կարևոր է, որ աճի այսպես կոչված դրամային տնտեսությունը և դրամի հանդեպ պահանջարկը:

Դրան կարելի է հասնել ոչ այքան և ոչ միայն ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությամբ, որքան արդյունավետ տնտեսական քաղաքականությամբ, որի արդյունքում կկրճատվեն երկրի առևտրային հաշվեկշռի և վճարային հաշվեկշռի բացասական մնացորդները, կաճեն ոչ միայն օտարերկրյա, այլ առաջին հերթին` ներքին ներդրումները, կկրճատվի արտաքին պարտքը և դրան զուգահեռ պետական պարտքի կառուցվածքում կաճի դրամով արտահայտված ներքին պարտքի տեսակարար կշիռը և այլն:

-Գնաճի մակարդակի շուրջ թեժ բանավեճեր եղան ԱԺ-ում: ԿԲ-ի քաղաքականությանը վերաբերյալ հնչող քննադատությունների շարքում կար դիտարկում, որ նախընտրելի է թույլ տալ ավելի բարձր գնաճ՝ խթանելու համար տնտեսական աճը: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը խնդրի շուրջ:

-Դա նորություն չէ. գնաճը որոշակի սահմաններում խթանիչ դեր ունի տնտեսության մեջ, բայց դա այն դեպքում, երբ աշխատում են տնտեսական մյուս օրինաչափությունները: Մեր երկրի տնտեսությունը ես առայժմ կբնութագրեի որպես պարադոքսների տնտեսություն. աղքատության բարձր մակարդակի պայմաններում համարժեքորեն չի նվազում սպառումը, ինչը հետևանք է “անաշխատ եկամուտների”` տրասֆերտների մեծ ծավալների պահպանմանը: Մեծ խոչընդոտ է մենաշնորհների գոյությունն ու ազատ, բայց անարդար մրցակցության գոյությունը: Կան նաև այլ ֆենոմեններ, որոնք թույլ չեն տալիս տնտեսությանը զարգանալ տնտեսագիտության դասական օրենքներով: Պատկերավոր ասած` երկրի վրա ֆիզիկայի օրենքները տիեզերքում հաճախ չեն գործում:

Շատերի մոտ դեռ այն մտայնությունը կա, որ ՀՀ ԿԲ-ն միանձնյա պետք է ապահովի գների կայունությունը կամ զսպի գնաճը: Բերեմ մի պարզ օրինակ. եթե գյուղմթերքների շուկայում որոշեն վերահսկել գները` գյուղացիներից չնչին գներով ձեռք բերելով և դրանք մի քանի անգամ ավելի բարձր վերավաճառելով, այս դեպքում ինչ կարող է անել ԿԲ-ն: Ակնհայտ է, որ գնաճի զսպման կամ կառավարման գործում համադրված գործողություններ են անհրաժեշտ: Պետք է արդյունավետ համագործակցություն ծավալվի պետական մյուս կառույցների միջև` ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, վերահսկողական գործառույթ իրականացնող օղակներ և այլն:

-Ի վերջո, ինչ գործընթացներ կամ զարգացումներ կարող են օգնել հասարակ քաղաքացուն` պատկերացում կազմելու երկրում իրականացվող դրամավարկային քաղաքականության վերաբերյալ:

- Նախ, բանկերը պետք է ծառայեն տնտեսության իրական հատվածի զարգացմանը և պետք եղած դեպքում չվախենան ռիսկերից: Չէ՞ որ ի սկզբանե հենց այս գործառույթը` ֆինանսական միջնորդության պահանջով ստեղծվեցին բանկերը` օգնելու առևտրականներին ու գործարարներին ֆինանսական ռեսուրսներ փոխ առնելու և իրենց ծրագրերն իրագործելու: Ինձ չի գոհացնում միայն չվերադարձվող վարկերի տեսակարար կշիռը կրճատելու հիմնավորմամբ որոշ բանկերի կողմից վարկեր չտրամադրելու փաստը: Սակայն անընդունելի եմ համարում նաև երկրի բոլոր պրոբլեմների համար ԿԲ-ն թիրախ դարձնելն ու վերջինիս դերը նսեմացնելու փորձերը: Առավել ևս, որ դրանք հիմնականում գալիս են գիտական աստիճաններ ունեցող կողմնակալ անձանցից, որոնք ներկայացնում են միևնույն կրթական հաստատությունը:

Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը 2008-2014 թվականների ընթացքում ավելացել է մոտ երեք անգամ (միջին տարեկան աճի տեմպը կազմել է մոտ 15%): 2014 թվականի վերջի դրությամբ վարկ/ավանդ հարաբերակցությունը կազմել է 129%, ինչը փաստում է, որ վարկերի ֆինանսավորման հիմնական աղբյուրը հանդիսանում են ներգրավված միջոցները: Եթե 2008 թվականին երկարաժամկետ (1 տարի և ավելի ժամկետայնությամբ) վարկերի տեսակարար կշիռը կազմում էր մոտ 74%, ապա 2014 թվականի վերջին այն կազմել է մոտ 80%: Ե´վ վարկերի տոկոսադրույքների նվազմանը, և´ ժամկետայնության աճին նպաստել է նաև վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների գործունեության մեկնարկը («Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ):  Միաժամանակ կարևորում եմ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից աջակցությունը տնտեսության զարգացման համար կարևոր ճյուղերի վարկավորմանը:

Պարզվում է, որ վերջիններիս կողմից ֆինանսավորումը գրեթե եռապատկվել է այս տարիների ընթացքում: Դրվատելի է, որ միջազգային կառույցները Հայաստանի կենտրոնական բանկի հետ համագործակցելով վերջինիս համարում են իրենց առավելի վստահելի գործընկերներից մեկը մեր տարածաշրջանում: Նույն դոլարիզացիայի մակարդակը կրճատելուն ուղղված ևս մի քայլ կարելի է համարել, օրինակ այն փաստը, որ դրամով ֆինանսավորումը շարունակելու նպատակով EBRD-ն և IFC-ն 2014թ. փետրվարին թողարկեցին և հետագայում պլանավորում են շարունակել թողարկել դրամով պարտատոմսեր` այդպիսով նաև նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանը: Մեկ այլ նվաճում կարելի է համարել Հարավարևելյան եվրոպային ֆոնդի (EFSE) մուտքը Հայաստան: Հայաստանը առաջինն է մասնակից երկրներից, որ դրամով կապիտալ համալրեց ֆոնդի կապիտալում, որը դրամով վարկավորում է իրականացնելու Հայաստանում: Վարկավորում է սկսել իրականացնել նաև Եվրոպական ներդրումային բանկը (EIB): Սրա հետ միասին, քիչ չեն նաև մտահոգությունները:

Կարծում եմ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի խորանա մրցակցությունը` առևտրային բանկերի և ոչ բանկային վարկային կազմակերպությունների ու ներդրումային ընկերությունների միջև, ինչը միայն դրական արդյունք կտա ֆիզիկական և իրավաբանական անձանց ավելի որակյալ և մատչելի ֆինանսական ծառայություններ մատուցելու իմաստով: Մյուս մտահոգությունը “Բազել 3” կապիտալի ստանդարտների ներդրումն է, ինչը տարբեր պատճառներով, դանդաղում է մեր երկրում:

Չեմ կարող չանդրադառնալ նաև Համահայկական բանկի գործունեությանը, ավելի ճիշտ կլիներ ասել` անգործությանը, որով արժեզրկվում է հայության գործարար ու ֆինանսական կարողության միաբանմանն ու այն Հայաստանի տնտեսության վերելքին ծառայեցնելու գաղափարը:  Հիշեցնեմ, որ ժամանակին` անկախության հենց առաջին հռչակման տարում ձևավորված ՀՀ Արտաքին տնտեսական կապերի նախարարությունը ևս ապաշնորհ կառավարման պատճառով ուղղակի լուծարվեց ու մինչ օրս դրան փոխարինող մասնագիտացված պետական կառույց այդպես էլ չձևավորվեց:

Շատ է խոսվել այն մասին, որ դրամի հանդեպ վստահությունը կարող է բարձրանալ նաև այն դեպքում, եթե բանկային ավանդները ոչ թե մասնակի այլ ամբողջությամբ ապահովագրված լինեն, ինչպես դա վաղուց առկա է զարգացած երկրներում: Թեև հասկանալի է, որ սա ևս ժամանակ է պահանջում: 2010 թվականին ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդների սահմանաչափը կրկնակի ավելացվել է, այն է` դրամային և արտարժութային ավանդների երաշխավորման ծածկույթը 2մլն և 1մլն դրամից դարձել է համապատասխանաբար 4մլն և 2մլն դրամ, ինչը բացի իր հիմնական սոցիալական նշանակությունից, նպաստեց նաև ավանդների զգալի աճին և տնտեսությունում ֆինանսական համակարգի միջնորդության ընդլայնմանը:

Մեր կարծիքով, երաշխավորված ավանդի սահմանաչափերը դրամային ավանդների համար պետք է լինեն առնվազն 10 մլն դրամ, իսկ արտարժութայինի համար ոչ պակաս, քան 5 մլն դրամ: Անաչառ գնահատականները կարող են օգնել դրամավարկային քաղաքականության պատասխանատուներին` բարելավելու այն, իսկ բացասական սպասումներն ու ֆինանսական դեֆոլտների մասին շշուկներն անգամ` անդառնալի վնաս կարող են հասցնել ողջ տնտեսությանը: Դրամավարկային քաղաքականության բարելավմամբ իրոք մտահոգված մասնագետները, կարծում եմ, պետք է պատասխանատվության իրենց բաժինը նաև գիտակցեն հիշյալ գործընթացում: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}