Հայաստանի սուսերամարտի երիտասարդական հավաքականը 15 մարզիկով կմեկնի Վրաստան
Հայաստանի սուսերամարտի երիտասարդական թիմը նոյեմբերի 12-15-ը մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք միջազգային մրցաշարին, որին կմասնակցեն 4-5 պետությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի երիտասարդական ընտրանին կներկայանա 15 մարզիկով՝ 6 աղջիկ (ճկասուսեր և խոցասուսեր), 9 տղա (ճկասուսեր և խոցասուսեր): Սպասվում է, որ մրցաշարին կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի թիմերը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ