ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար. Պետք է ուժերը կոնսոլիդացնել ահաբեկչության դեմ պայքարում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոյալ Բորդյուժան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված նախորդ գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ: Փոխանցում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Փարիզում տեղի ունեցած Ֆրանսիայի պատմության մեջ բացառիկ այս ահաբեկչական գործողությունները կրկին անգամ վերահաստատում են համերաշխության և միասնականության, ողջ միջազգային հանրության ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը՝ պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ»,- ասված է Բորդյուժայի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին և ֆրանսիացի ժողովրդին:
«Կտրականապես դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում, մենք կարծում ենք, որ իրականացված անմարդկային ահաբեկչական գործողությունները և դրանց հաջորդած ու մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ դրանց համար պատասխանատվությունը ստանձնել է այսպես կոչված Իսլամական պետությունը, ամենայն հավանականության մեկ նպատակ են հետապնդում. ցույց տալ ողջ աշխարհին, որ այդ ահաբեկչական խմբավորումը շարունակում է իր գոյությունը՝ չնայած այն հանգամանքին, որ ամբողջովին մերժված է քաղաքակիրթ աշխարհի կողմից և ամեն օր ծանր կորուստներ է կրում Սիրայում և Իրաքում»,- նշված է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի կողմից տարածաված հայտարարության տեքստում:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները միասին կպայքարեն Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների դեմ
- ՀՀ նախագահ. Մուսա Լեռան հերոսամարտում անգնահատելի ավանդ ունեն ֆրանսիացի մեր եղբայրները
- Կաջակցենք Ֆրանսիային՝ ահաբեկչության դեմ պայքարում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար
- Սարսափելի է. հայազգի լրագրողի twitter-յան գրառումները Փարիզից
- Օլանդն ու Օբաման փարիզյան դեպքերից հետո քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
- Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է
- Ահաբեկչությունների շարք Փարիզում