Քաղաքական 13:45 18/11/2015 Տարածաշրջան

The National Interest. Ալիևը կիրառում է պարանոյա ու պոպուլիզմ, խափանում Մինսկի խմբի գործընթացը

Միջազգային մամուլի գլխագրերում Փարիզն ու Սիրիան են, մինչդեռ Հարավային Կովկասում անհանգստացնող գործընթացները ահազանգում են թույլ կառավարման ու պատերազմի հավանականության մասին: Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ «The National Interest» պարբերականում հրապարակված իրենց համատեղ հոդվածում գրում են Հայաստանում և Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Քորբոյը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և Բելառուսում ու Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Յալովիցը:

Հոդվածագիրները համոզմունք են հայտնում, որ տարածաշրջանում առկա վտանգավոր միտումների համատեքստում Արևմուտքը պետք է մեծացնի իր ազդեցությունը՝ չեզոքացնելով հավանական պատերազմը և մեծացնելով բազմակարծության վրա հիմնված քաղաքական կառավարման անհրաժեշտությունը:

«Ամենավտանգավոր մտահոգությունները կապված են Ադրբեջանի ներքին քաղաքական զարգացումների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի բռնկման հավանականության հետ: Նախորդ 18 ամիսների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար ճնշումների է ենթարկել մամուլը, խոսքի ազատությունը և մարդկանց հիմնարար իրավունքները: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրակեղծիքներով խորհրդարանական ընտրությունները իշխող կուսակցության և նրա արբանյակ ընդդիմադիրների համար ձայների ճնշող մեծամասնություն են ապահովել՝ բացառելով իրական ընդդիմության ներկայացվածությունը: Ընտրությունների ժամանակ վստահելի դիտորդություն չի իրականացվել, որքանով ԵԱՀԿ-ն ու ԵԽ-ն հետաձգեցին իրենց առաքելությունները, քանի որ նրանց Ադրբեջանը թույլ չտվեց աշխատել միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ընդդիմության առանցքային ներկայացուցիչները շարունակում են մնալ բանտարկված»,- գրում են դիվանագետները:

Վերջիններս նկատում են, որ  Ադրբեջանի պաշտոնական օղակներից մեծանում է Արևմուտքի դեմ ուղղված և ռուսամետության տարրեր ունեցող հռետորաբանությունը, քանի որ Բաքվում ԱՄՆ-ին մեղադրում են իրենց մոտ մայդան կազմակերպելու փորձերի մեջ:

«Նավթի և գազի գների անկման ֆոնին Ադրբեջանի բյուջեն ծանր հարվածների է ենթարկվում, բանկային համակարգը ճգնաժամի մեջ է՝ ռեժիմին լոյալ մարդկանց տրված կասկածելի վարկերի և արտառժույթի հետ կապված սպեկուլյացիաների պատճառով: Անվտանգության ազդեցիկ նախարարի ու նրա աշխատակիցների և հաղորդակցության նախարարի վերջին պաշտոնանակությունները խոսում են այն մասին, որ ավտոկրատ Ալիևի կլանում պառակտում է տեղի ունեցել և նա չի կարողանում վերահսկողություն սահմանել առանցքային պաշտոնյաների նկատմամբ»,- գրում են հոդվածագիրները:

Շարունակելով՝ վերջիններս մտահոգություն են հայտնում նաև սահմանային լարվածության աճի վերաբերյալ՝ հավելելով, որ փոքրածավալ բախումները կարող են բերել մասշտաբային պատերազմի բռնկման:

«Գլխավոր վտանգը փոքր բախումների վերաճումն է լայնամասշտաբ էսկալացիայի, որը կարող է առաջանալ նաև այն պատճառով, որ Ալիևի հեղինակությունը նվազել է ու նա կարող է գնալ ռազմական հարձակումների՝ ազգի միասնությունը փրկելու համար: Ալիևն իհարկե պետք է նկատի ունենա Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանողական պակտը և ռազմական պարտություն կրելու հավանականությունը: Մինչ այդ նա այժմ կիրառում է պարանոյա, պոպուլիզմ ու մերկ փորձեր՝ ստանալու հանրության աջակցությունը: Ալիևը նաև խափանում է Մինսկի խմբի գործընթացը, որը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ հույսն է»,- նկատում են դիվանագետները:

Տարաշածրջանային զարգացումների համատեքստում անդրադառնալով Հայաստանին՝ դիվանագետները նկատում են, որ այստեղ ներքաղաքական իրավիճակը համեմատաբար հանդարտ է, և որ Երևանը, ԵԱՏՄ-ին միանալուց հետո փորձում է փրկել նաև ԵՄ-ի հետ իր չստորագրված Ասոցացման համաձայնագիրը՝ նոր բանակցություններ մեկնարկելով ԵՄ-ի հետ: Երևանի այս քայլերը դիվանագետները որակում են որպես արտաքին քաղաքականության հավասարակշռման գործընթաց:

Դիվանագետները միաժամանակ նաև նկատում են, որ հայկական կողմը ևս պատասխաններ է տալիս Ադրբեջանի թշնամությանը՝ չնայած, որ Ադրբեջանի հետ պատերազմական վիճակը շարունակում է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա:

Վրաստանի ներքաղաքական զարգացումներին անդրադառնալիս՝ դիվանագետները նկատում են, որ վերջին շրջանում այդ երկրում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ կասկածի տակ են դրել տարածաշրջանում ժողովրդավարության և դատական բարեփոխուների առաջամարտիկ լինելու Վրաստանի կերպարը:

Դիվանագետները գրում են, որ թեև նավթի ու գազի գների անկման և այլ գործոնների պատճառով Արևմուտքի հետաքրքրությունը նվազել է Հարավային Կովկասի նկատմամբ, բայց տարածաշրջանի տեղակայվածությունը Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Մերձավոր Արևելքի միջև Արևմուտքից պահանջում է քաղաքական ավելի մեծ ուշադրություն դարձնել  Հարավային Կովկասի վրա:

«Հայաստանի և Ադրբեջանի հետ խաղաղարար գործունեությունն արդեն վաղուց հիասթափեցնում է Արևմուտքին ու Ռուսաստանին, բայց այն նախկինի պես պետք է շարունակել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լայնամասշտաբ պատերազմի վերածվելու ռիսկը կրճատելու համար: Հակամարտությունը կարող է Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին ավելի մեծ հակամարտության մեջ ներքաշել: Դրա համար կողմերը պետք է որոշում կայացնեն, որ դեմ առ դեմ բանակցությունները Մինսկի խմբի միջնորդությամբ առաջընթացի միակ ուղին են: Երկրորդ, Արևմուտքը պետք է շարունակի «կոշտ սիրո» քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ՝ ավտորիտարիզմի ալիքի դեմ դիմակայելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու համատեքստում: Արևմուտքը վերջապես պետք է անմիջական երկխոսությունը մեծացնի վրացական իշխանությունների և ընդդիմության հետ՝ նրանց ցույց տալով, թե ժողովրդավարության սկզբունքներին չհետևելը ինչպես կարող է ազդել այդ երկրի եվրատլանտյան նկրտումների վրա»,- ամփոփում են դիվանագետները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:37
Ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը տեղեկացնում է․ «Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ,...
Աղբյուր` Panorama.am
19:02
Դատապարտում ենք ԵՊՀ-ի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները․ Հայաստանի բուհերի արհմիություն
 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ի՞նչ են ուզում անել Կիրանցում, քարտեզի վրա բացատրել է Իշխան Գևորգյանը
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանը փորձել է քարտեզի վրա բացատրել, թե ինչ են ուզում անել Կիրանցում։ Նա մասնավորապես ցուցադրել է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
18:24
ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արման Ղազարյանի և Մհեր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նոր բացահայտումներ «Բերդկունք»-ում
ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մշակույթի,...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
«Միակողմանի զիջումներն Ադրբեջանին այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուների տեսքով։ Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
«Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի բաժին, վաղը, մյուս օրը «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները բերեն,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Քաղաքագետ
«Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար»,-անդրադառնալով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի, քանի որ առաքող մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ «Հացի մեքենան եկել է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}