ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է ԻՊ-ի դեմ պայքարի Ֆրանսիայի նախագիծը
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նոյեմբերի 20-ին միաձայն ընդունել է «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի բանաձևը, որը ներկայացվել էր Ֆրանսիայի կողմից: ՄԱԿ-ի բանաձևին կողմ են քվեարկել Խորհրդի բոլոր 15 անդամները, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ընդունված Բանաձևով Ֆրանսիան ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում մարդու հիմնարար իրավունքների միջազգային բոլոր նորմերին համապատասխան միջոցներ ձեռնարկել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Սիրիայում և Իրաքում:
Բանաձևը կոչ է անում նաև կրկնապատկել ու համակարգել ջանքերը ահաբեկչական գործողությունների մասին նախապես տեղեկանալու և դրանք կանխելու ուղղությամբ:
Բացի այդ Բանաձևը պահանջում է «արմատախիլ անել անվտանգ տարածքը», որը ահաբեկիչները ստեղծել են Սիրիայի և Իրաքի գերակշռող մասերում: Փաստաթուղթը «Ֆրոնտ ան_Նուսրա»-ին և «Ալ-Քաիդա»-ի հետ կապված բոլոր խմբավորումներին ճանաչում է որպես աշխարհին ու միջազգային անվտանգությանն սպառնացող վտանգ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ