«Известия». Ադրբեջանը ԻՊ-ին ֆինանսավորողների շարքում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով կազմավորված ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի Միջգերատեսչական հանձնաժողովը ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է այն երկրներին ու կառույցներին, որոնք ֆինանսական փոխանցումներ են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Հաղորդում է «Известия» պարբերականը:
Ինչպես հաղորդվում է, «Ռոսֆինմոնիթորինգի» ունեցած տեղեկություններով, այս տարի Ռուսաստանի քաղաքացիները երկրի տարբեր շրջաններից «Իսլամական պետության»-ը կատարել են շուրջ 300 մլն ռուբլու գումարի փոխանցումներ:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչական կառույցներին, հատկապես ԻՊ-ին տրվող ֆինանսական հոսքերը ապահովվել են համացանցի միջոցով իրականացված ֆինանսական գործարքների մեխանիզմով: Որպես այդպիսի մեխանիզմ, պարբերականի փոխանցմամբ, ծառայում է քրաուդֆանդինգը, երբ բարեգործական նպատակներով համացանցային նվիրատվություններ են իրականացվում:
«Արդեն նախնական դիտարկումներով մենք տեսնում ենք իրականացրած գործարքների մեծ քանակություն: ԱՊՀ երկրներից առաջին տեղում է Ղազախստանը, երկրորդ տեղում Ադրբեջանն է, իսկ երրորդում ՝ Թուրքմենստանը»,- պարբերականի փոխանցմամբ, այս մասին նշել են Միջգերատեսչական հանձնաժողովում:
Պարբերականի դիտարկմամբ՝ ԻՊ-ին ֆինանսավորողների թվում են նաև այն երկրները, որոնք անմիջական սահմանակից են այն տարածքներին, որոնք գտնվում են ԻՊ-ի վերահսկողության ներքո: Մասնավորապես՝ նշվում են Լիբիան, Թուրքիան, Սաուդիան Արաբիան, Քուվեյթը, Քաթարը: Հաղորդվում է, որ ԻՊ-ը հսկայական եկամուտներ է ստանում նաև նավթի և նավթամթերքի անօրինական առևտրից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ