«Արսենալը» մտադիր է հունվարին կիսապաշտպանի հրավիրել
«Արսենալը» մտադիր է հունվարին համալրել միջին գիծը: Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց ցանկանում է տեսնել իր թիմում առաջիկա ձմռանը: Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» համար առաջնահերթությունը «Սպորտինգի» կիսապաշտպան Վիլյամ Կարվալյուն է: Նրանից բացի, լոնդոնցիների հետաքրքրության շրջանակներում են հայտնվել Լարս Բենդերը («Բայեր»), Գժեգոժ Կրիխովյակը («Սևիլիա»), Լուկաս Բիլյան («Լացիո») և Նամպալի Մենդին («Նիցցա»):