Իրավունք 16:15 24/11/2015

Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և գործն ուղարկվել է դատարան, տեղեկացնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է  ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ.Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Վալերի Պերմյակովը 2014թ. մայիսի 21-ին զորակոչվել է ՌԴ զինված ուժեր և ծառայության անցել  Զաբայկալյան երկրամասի Պեսչանկա գյուղի մոտ: Հետագայում կլիմայական տաք պայմանների և դրամական բավարարման բարձր չափի պատճառով ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակել ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: 2014թ. նոյեմբերի 28-ին, ի թիվս այլ զինծառայողների, Վ.Պերմյակովը տեղափոխվել է և ծառայությունը շարունակել  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասում: Նրան ամրակցվել է ԱԿՍ-74 տեսակի N համարի ինքնաձիգը՝ 689 համարի սվին դանակով:

2015թ. հունվարի 12-ին Վ.Պերմյակովն իրեն ամրակցված ինքնաձիգով, 5,45մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով իրականացրել է պահակային ծառայություն։ Ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ, գումար հայթայթելու նպատակով շրջել է Գյումրի քաղաքում:

Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ` դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին։

Այնուհետև մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում, անօգնական վիճակում գտնվող երեխայի մարմնի կենսական կարևոր օրգաններին, թեև ուներ երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մանկահասակ երեխան հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:

Նախնական քննության տվյալներով, Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով նույն տնից հափշտակել է սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, «NOKIA 302ե, «NOKIA 6300ե, «NOKIA 7260ե տեսակի բջջային հեռախոսներ, 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դեպքի վայրից հեռացել:

Այնուհետև Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ՝ նա, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի հատված։ Տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով ժամը 17-ի սահմաններում գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, հետ վերադարձել՝ պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում՝ գիշերը, ապօրինի հատել սահմանը:

Նույն օրը՝ ժամը 24-ի սահմաններում, նա փորձել է ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին՝ ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Վ.Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։

Ըստ աղբյուրի, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի կողմից օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}