Մասիսցին Բագրատյանին հիշեցրել է մութ ու ցուրտ տարիները
Այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում «Այո և ոչ» հեռուստաշոուի ժամանակ քաղաքամեջ հավաքված բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մարդկանց հորդորեց գնալ հանրաքվեի քվեարկությանը և «ոչ» ասել Սահամանադրական փոփոխությունների նախագծին:
«Առաջարկվող համակարգով հնարավոր չի, որ իրենք չհաղթեն: Սա հավերժացնում է նրանց իշխանությունը՝ դարձնելով կուսակցապետություն: Նախագահական ընտրություններ կային, դուք շանս ունեիք ձեր վրդովմունքը արտահայտելու, բայց հիմա նախագահական ընտրություններից հրաժարվում են: Գնացեք ասեք՝ ոչ», -փաստարկեց Բագրատյանը՝ նկատելով, որ Հայաստանը կորուստներ է ունեցել, երբ պատմության ընթացքում խորհրդարանական համակարգի է անցել:
Բագրատյանի ելույթից հետո մարդկանց շարքերից մի կին դուրս եկավ ու նախկին վարչապետին հիշեցրեց. «Ձեր իշխանության օրոք ոչ հաց կար, ոչ ջուր կար, ոչ գազ կար, ես հիշում եմ: Մեր խնայողական գումարները վատնեցիք, աշխատատեղերը վերացրեցիք: Հիմա լույս էլ կա, ամեն ինչ էլ կա: Էն ժամանակ ասում էիք՝ մի ձուն կիսեք կերեք, հիմա երկու ձու ենք ուտում: Ու հիմա ինչի՞ ես դեմ էս ամենին»:
Ի պատասխան Բագրատյանն ասաց, որ իրենից առաջ եղել են երեք վարչապետեր՝ Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան և Գագիկ Հարությունյան, որոնց տարիներին Հայաստանը լույս չի ունեցել:
«Դուք սկսել եք լույս ունենալ 1995 թվականի նոյեմբերի 5-ից: Ես եկա ու բացեցի ատոմակայանը, չէիք կարող էդ ժամանակ լույս չունենալ», -հավելեց նախկին վարչապետը՝ ընդգծելով, որ այդ տարիներին Հայաստանը նաև պատերազմական շրջան է ապրել ու հետ գրավել 16 հազար քառակուսի մետր տարածք:
Բագրատյանը նաև կնոջն ասաց, որ որևէ մեկը չի կարող ասել՝ «այ էս օբյեկտը պատկանում է Բագրատյանին: Եթե ես օբյեկտ ունենայի, չէի գա ստեղ քո մոտ, կգնայի կկանգնեի իշխանության մոտ, իշխանության կողքը»:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ընդդիմությունն աշխատելու հնարավորություն չունի, իրեն մնում է միայն գոռալ. Հրայր Թովմասյան
- Վարդան Պողոսյանը ոչ մեկի պատվերը չի կատարել. Սահմանադրագետի հայրը` «Ոչ»-ի քարոզիչին
- Հանրաքվեն կապ չունի իշխանություն-ընդդիմություն պայքարի հետ. Դաշնակցական
- «Այո»-ի կողմնակիցները վախենում են հենց իշխանափոխությունից. Նարեկ Այվազյան
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան