Սերբիան կարևորում է ՀՀ հետ հարաբերությունների զարգացումը. Սերբիայի պաշտպանության նախարար
Վերջին տարիներին պաշտոնական փոխայցելություններն ու հանդիպումներն էապես նպաստել են Հայաստանի ու Սերբիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը և միջազգային կազմակերպությունների շրջանակում գործակցության խորացմանը: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունելու ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարճությունից էլ հայտնում են, որ Սերբիայի պաշտպանության նախարարն էլ Սերբիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, բազմաոլորտ կապերի ընդլայնումն ու սերտացումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սերբիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում, մասնավորապես, կարևորվել են ռազմական բժշկության, ռազմական կրթության բնագավառներում փորձի փոխանակումը, միջազգային խաղաղապահ ուժերում փոխգործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ շեշտելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին