Փոփոխվել է Վանաձորի գիշերօթիկի անձնակազմը
Օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են Վանաձորի գիշերօթիկ հաստատություն, որի արդյունքում արձանագրվել է, որ նախարար Արտեմ Ասատրյանի հանձնարարականով փոփոխվել է գիշերօթիկի անձնակազմը և համալրվել երիտասարդ ու փորձառու մասնագետներով: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից:
Արդյունքում, երեխաները որևէ դժգոհություն չեն հայտնել անձնակազմի վատ վերաբերմունքից, չեն դժգոհել նաև հանրակրթական դպրոցներում իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումներից: Այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ հաստատությունում բարելավվել են շենքային պայմանները, տարվել են վերանորոգման աշխատանքներ:
«Դեռևս 2014 թվականի հոկտեմբերին Օմբուդսմենի աշխատակիցներն այցելել էին Վանաձորի գիշերօթիկ հաստատություն: Գիշերօթիկի սաներն առանձնազրույցների ընթացքում պատմել էին, որ դայակներից մեկը հաճախ վիրավորում է իրենց, ապտակում, անգամ երբեմն հարվածում կախիչով և սպառնում, որ մերկ կկանգնեցի միջանցքում: Երեխաները նաև հայտնել էին, որ դպրոցներում իրենց հանդեպ ակնհայտ խտրական մոտեցում են ցուցաբերում ու հեգնում տարբեր առիթներով:
Օմբուդսմենը հաստատությունում եղած խնդիրների և ստեղծված իրավիճակի մասին տեղեկացրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և կոնկրետ առաջարկներ ներկայացրել խնդիրներին լուծում տալու նպատակով: Ընդգծենք, որ հաստատության տնօրինությունն ընդունել էր նշված խնդիրներն ու խոստացել լուծել դրանք»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին