Քաղաքական 10:18 25/11/2015 Հայաստան

Կոլումբիայի համալսարանի հետազոտողները հաստատում են Թուրքիայի կապը ԻՊ-ի ահաբեկիչների հետ. Սասունյան

Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Թուրքիայի հետազոտողներից կազմված Կոլումբիայի համալսարանի խում

բն անցյալ շաբաթ հաստատեց, որ Թուրքիայի կառավարությունը «Իսլամական պետությանը» (ԻՊ) տրամադրել է՝ ռազմական գործակցություն, զենք, կազմակերպչական աջակցություն, ֆինանսական օգնություն և բժշկական ծառայություններ: Այս մանրակրկիտ հետաքննությունը գլխավորել է Կոլումբիա համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը: Նա աշխատել էր որպես ավագ խորհրդական և արտաքին գործերի գծով փորձագետ ԱՄՆ պետդեպարտամենտի համար:

Ահա հատվածներ այդ ծավալուն հետազոտությունից, որոնք փաստում են Թուրքիայի և ԻՊ-ի միջև եղած ուղղակի կապերը.

1) Թուրքիան ԻՊ-ին մատակարարել է զինամթերք
• 2014 թ. օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը ասաց «Վաշինգտոն փոստ» թերթին. «Զինյալների մեծ մասը, որ մեզ միացել էր պատերազմի սկզբին, եկել էր Թուրքիայի տարածքով, այդ նույն ճանապարհով էին գալիս նաև սարքավորումներն ու զինամթերքը»:
• Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 2014 թ. հոկտեմբերի 14-ին փաստաթղթեր հայտնաբերեց Ադանայի դատախազությունից, որոնք բացահայտում էին, որ Թուրքիան  զենք է մատակարարել ահաբեկչական խմբերին: Նա նաև ներկայացրեց հարցազրույցների արձանագրությունները բեռնատարների վարորդների հետ, որոնք զենք էին հասցրել ահաբեկիչներին:
• Ըստ CHP-ի փոխնախագահ Բյուլենթ Թեզջանի՝ 2014 թ. հունվարի 19-ին թուրք գործակալները հրթիռներով, զենք ու զինամթերքով բեռնված երեք բեռնատարներ էին հասցրել ԻՊ-ին Սիրիայում: 
•  «Ջումհյուրիյեթ» թերթը մեջբերել է Ֆուաթ Ավնիին, հայտարարելով, որ Գերմանիան և Միացյալ Նահանգները ձայնագրություններ ունեին, որոնք հաստատում էին, որ Թուրքիան ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերել Ալ Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերին 2014 թ. հոկտեմբերի 12-ին:
• 2014 թ. սեպտեմբերի 27-ին հրապարակված փաստաթղթերից պարզվեց, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բին Սուլթանը ֆինանսավորել է ԻՊ-ի համար զենքի տեղափոխումը Թուրքիայի տարածքով:

2) Թուրքիան նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերել ԻՊ-ի զինյալներին
• Ըստ «Ռադիկալ» թերթի 2014 թ. հունիսի 13-ի հոդվածի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը հրապարակել է  հետևյալ հրահանգը. «Հաթայը ռազմավարական նշանակություն ունեցող վայր է մոջահեդների համար, որոնք հատելով մեր սահմանը անցնում են Սիրիա: Կավելացվի նյութատեխնիկական աջակցությունը իսլամական խմբավորումներին, իսկ նրանց մարզումը, հիվանդանոցային խնամքը ու անվտանգ անցումը հիմնականում տեղի կունենա Հաթայում»:
• «Դեյլի մեյլը» 2014 թ. օգոստոսի 25-ին հաղորդել է, որ բազմաթիվ օտարերկրյա զինյալներ Սիրիայում և Իրաքում միացել էին ԻՊ-ին անցնելով Թուրքիայի տարածքով:
• Բրիտանական «Սքայ նյուզը» ձեռք բերեց փաստաթղթեր, ըստ որոնց Թուրքիայի կառավարությունը կնքել է օտարերկրյա զինյալների անձնագրերը, որոնք ցանկանում էին թուրքական սահմանով անցնել Սիրիա՝ միանալու ԻՊ-ին:
• 2014 թ. հոկտեմբերի 9-ին  Եգիպտոսի մի  բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ Թուրքիայի հետախուզությունը ԻՊ-ին է փոխանցել արբանյակային պատկերներ և այլ տվյալներ:

3) Թուրքիան մարզում է ԻՊ-ի զինյալներին
• 2014 թ. հուլիսի 29-ին CNN Turk-ը հաղորդեց, որ Ստամբուլի սրտում գտնվող Դուզչե և Ադափազարի բնակավայրերը դարձել են հավաքատեղի ահաբեկիչների համար:
• Թուրքերին, որոնք միացել էին  ԻՊ-ի մասնաճյուղին, ցուցադրեցին  2014 թ. հուլիսի 28-ին Ստամբուլում կայացած հանրահավաքում:
• Տեսահոլովակներից մեկում ցուցադրել էին ԻՊ-ի մասնաճյուղի անցկացրած աղոթք- հավաքը Ստամբուլի Օմեռլի թաղամասում:
• Ըստ Հորդանանի հետախուզության՝ Թուրքիան մարզում է ԻՊ-ի զինյալներին հատուկ գործողությունների համար:

4) Թուրքիան բժշկական օգնություն է ցուցաբերում ԻՊ-ի զինյալներին
• 2014 թ. օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը հայտնեց «Վաշինգտոն փոստ»-ին. «Սովորաբար որոշ զինյալներ, նույնիսկ «Իսլամական պետության» ամենաբարձրաստիճան անդամները, բուժում են ստանում Թուրքիայի հիվանդանոցներում»:
• 2014 թ. հոկտեմբերի 12-ին «Թարաֆ» թերթը հաղորդեց, որ նախագահ Էրդողանի իշխող կուսակցության («Արդարություն և զարգացում») հիմնադիր Դենգիր Միր Մեհմեդ Ֆիրաթը հրապարակեց, որ Թուրքիան աջակցել է ահաբեկչական խմբերին  և շարունակում է աջակցել և բուժել նրանց իր հիվանդանոցներում:

5) Թուրքիան ֆինանսապես աջակցել է ԻՊ-ին  նավթ գնելու միջոցով
• 2014 թ. սեպտեմբերի 13-ին «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդեց, որ Օբամայի վարչակարգը ջանքեր է թափել ճնշում գործադրելու Թուրքիայի վրա՝ վերացնելու ԻՊ-ի կողմից նավթի վաճառքի լայնածավալ ցանցը:
• 2014 թ. սեպտեմբերի 13-ին Ֆեհիմ Թաշթեքինը «Ռադիկալ»-ում գրեց Սիրիայից Թուրքիա նավթ տեղափոխող ապօրինի խողովակաշարերի մասին:

6) Թուրքիան օգնում է ԻՊ-ի  զինվորագրմանը
• 2014 թ. հոկտեմբերի 14-ին  Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ Ստամբուլում և Գազիանթեփում ԻՊ-ի գրասենյակները հավաքագրում են զինյալների: 2014 թ. հոկտեմբերի 10-ին Կոնիայի մուֆթին հայտարարեց, որ չորս օր առաջ իր քաղաքից 100 տղամարդ միացել է ԻՊ-ին:
• OdaTV-ն հաղորդեց, որ «Թաքվա հաբերը» ծառայում է որպես քարոզչական միջոց ԻՊ-ի համար՝ Թուրքիայում և Գերմանիայում թուրքախոս տղամարդկանց հավաքագրելու համար:
• Թուրքիայի սպորտի նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Սուաթ Քըլըչը Գերմանիայում այցելեց սալաֆի ջիհադականներին, որոնք աջակցում են ԻՊ-ին: Այս ջիհադականները կողմնակիցներ են հավաքագրում Ղուրանի անվճար օրինակներ բաժանելով և դրամահավաք կազմակերպելով՝ Սիրիայում և Իրաքում ինքնասպանությամբ ահաբեկչություններ հովանավորելու համար:
• OdaTV-ի հեռարձակած տեսանյութում ցուցադրել են Ստամբուլում ավտոբուսով երթևեկող ԻՊ-ի զինյալներին:

7) Թուրքական ուժերը կռվում են ԻՊ-ի կողքին
• Ամերիկյան հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books-ում հաստատեց՝ «հայտնի էր, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը աջակցում էր «Ալ-Նուսրա ճակատին»՝ ապստամբ ընդդմադիրների շրջանում ջիհադական խմբակցությանը, ինչպես նաև այլ իսլամիստական ապստամբ խմբերի»:
• 2014 թ. սեպտեմբերի 20-ին,  Խորհրդարանում «Ազգերի ժողովրդավարական» կուսակցությունը (HDP) ներկայացնող  պատգամավոր Դեմիր Չելիքը հայտարարեց, որ թուրքական հատուկ ուժերը ռազմի դաշտում միացել էին ԻՊ-ին:

8) Թուրքիան օգնել է ԻՊ-ին Քոբանիի համար մղվող մարտում
• 2014 թ. սեպտեմբերի 19-ին Քոբանիի քաղաքապետ Անվար Մուսլիմը բացահայտեց, որ թուրքական զենք ու զինամթերքով բեռնված գնացքներ են հասցվել ԻՊ-ին: 2014 թ. սեպտեմբերի 30-ին CHP-ի պատվիրակությունը այցելեց Քոբանի, որտեղ տեղացիները հայտարարեցին, որ ամեն ինչ, սկսած ԻՊ-ի մարտիկների հագուստից մինչև զենքերը, գալիս են Թուրքիայից:
• 2014 թ. սեպտեմբերի 25-ին «Նուհաբեր»-ի տեսահոլովակը ցուցադրեց տանկեր և զինամթերք փոխադրող թուրքական զինվորական ուղեկցորդներին՝ ԻՊ-ի դրոշի ներքո Սիրիայի Ջարաբլուզ շրջանում ազատ տեղաշարժվելիս և Կարկամիշի սահմանն անցնելիս:
• PYD-ի («Սիրիայի քրդերի ժողովրդավարական միություն») քուրդ զինյալների առաջնորդ Սալիհ Մուսլիմը հաղորդեց, որ 2014 թ. հոկտեմբերի 20-24-ը 120 զինյալներ Թուրքիայից անցել էին Սիրիա:
• Ըստ «Նյու Յորք թայմս» թերթի 2014 թ. հոկտեմբերի 29-ի համարում YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը») քուրդ հրամանատարի գրած սյունակի՝ Թուրքիան պարբերաբար թույլ է տալիս ԻՊ-ի զինյալներին իրենց տեխնիկայով անցնել իր սահմանը:
• 2014 թ. հոկտեմբերի 1-ին Դիքենը հաղորդեց. « ԻՊ-ի զինյալները հատելով Թուրքիայի սահմանը անցել էին Սիրիա թուրք զինվորների գիտությամբ և համաձայնությամբ»:

9) Թուրքիան և ԻՊ-ը նույն աշխարհայացքն ունեն
• 2014 թ. հոկտեմբերի 3-ին RT-ն հաղորդեց փոխնախագահ Ջո Բայդենի ելույթի մասին, ուր ներկայացվում էին ԻՊ-ին ցուցաբերվող թուրքական աջակցության մանրամասները:
• «Հյուրիյեթը» 2014 թ. սեպտեմբերի 26-ին մեջբերեց թուրք քաղծառայողի խոսքերը. «Ես ցնցված էի՝ լսելով որոշ բարձրաստիճան ծառայողների հիացական խոսքերը ԻՊ-ի հասցեին»:
• «Արդարության և զարգացում» կուսակցության խորհրդի մի անդամ իր ֆեյբուքյան էջում գրել էր. «Բարեբախտաբար ԻՊ-ը գոյություն ունի.... Թող անսպառ լինեն ձեր փամփուշտները....»:
• Համաձայն Սարիեր Գյոզլեմի՝ Էրդողանի որդի Բիլալը և թուրք պաշտոնյաները հանդիպել են ԻՊ-ի զինյալների հետ:

Բացարձակապես անընդունելի է, որ այն ժամանակ, երբ ԻՊ-ը զանգվածային սպանություններ է իրականացնում Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում, ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիան շարունակում է օգնել ու զինել այդ ահաբեկիչներին: Ժամանակն է, որ Թուրքիային վտարեն ՆԱՏՕ-ից, իսկ նրա ղեկավարները մեղադրվեն և դատվեն այս սարսափելի ոճրագործություններում իրենց ունեցած դերակատարության  համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}