Գեղանկարիչ. Խաղաղ պահանջներով պետք է հասնել նպատակին
«Այս 25 տարիների ընթացքում ընդդիմադիր որևէ շարժման չեմ հավատացել, վստահություն չեն ներշնչել: Սակայն այսօր ես «Նոր Հայաստան»-ի կողքին եմ, քանի որ այսօր խոսքից գործին անցնելու պահն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեղանկարիչ, ազատամարտիկ Նիկոլ Աղաբաբյանը:
Նա նշեց, որ թեև այսօր սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների մի քանի ճակատ կա, բայց կարևորն այն է, որ դեկտեմբերի 1-ին բոլորը միասին լինեն «Ազատության» հրապարակում:
Նիկոլ Աղաբաբյանի խոսքով, պետք է խաղաղ պահանջներով հասնել նպատակի իրականացման: