Շոյգու. Су-24-ի օդաչուն փրկված է, ողջ և առողջ գտնվում է ռազմաբազայում
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից խոցված Су-24-ի երկրորդ օդաչուն փրկվել է և առողջ վիճակում տեղափոխվել է ռուսական ռազամաբազա: Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Տեղեկացվում է, որ օդաչուին փրկելու ուղղությամբ գործողություններ են իրականացվել ռուսական և սիրիական հատուկ ուժայինների կողմից: Հատուկ գործողությունները տևել են 12 ժամ և ավարտվել հաջող ելքով:
«Գործողությունները հաջող ավարտ են ունեցել: Օդաչուն ողջ և առողջ տեղափոխվել է մեր ռազամաբազա: Գործողությունների մասին արդեն զեկուցել եմ գերագույն գլխավոր հրամանատարին: Նա խնդրեց երախտիքի խոսքեր փոխանցեմ անձնակազմի բոլոր այն անդամներին, ովքեր մասնակցել են այս գործողությանը»,- նշել է Սերգեյ Շոյգուն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին