Ուկրաինան նոյեմբերի 26-ից կփակի իր օդային տարածքը ռուսական չվերթների համար
Ուկրաինան նոյեմբերի 26-ից ռուսական բոլոր ավիաընկերություններին կարգելի իր օդային տարածքով տարանցիկ չվերթներ իրականացնել: Այս մասին նշվել է Ուկրաինայի Ենթակառուցվածքների նախարարության կայքում դրված հայտարարության մեջ:
«Ռազմական և հասարակական-քաղաքական իրավիճակի սրացմամբ պայմանավորված`կառավարությունը որոշում է ընդունել առանց բացառության բոլոր ռուսական ավիաընկերություններին արգելել թռիչք կատարել Ուկրաինայի օդային տարածքով սույն թվականի նոյեմբերի 26-ից սկսած»,-նշվում է հաղորդագրության մեջ: