Դեմոյան. «Թուրքիան ակնհայտորեն ցույց տվեց, որ ահաբեկիչների կողմն է». «Առավոտ»
«Բոլոր անկյուններից եթե նայում ենք, տեղի է ունեցել բավականին լուրջ միջադեպ: Սա իսկապես աննախադեպ մի միջադեպ է: Եթե նախկինում Թուրքիան միջնորդավորված կամ ոչ այնքան ակտիվ դրսևորում էր իրեն ռազմական առումով որպես Ռուսաստանի դեմ գործող ուժ հյուսիսիկովկասյան դեպքերից առաջ՝ սկսած անցյալ դարի վերջին տասնամյակներից ընդհուպ մինչև վերջին տարիները, ապա այսօր ռազմական հակառակորդ կողմերը, կարծես թե, այս մեկ գործողությամբ պարզվեցին»,-այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Թուրքիայի կողմից ռուսական «ՍՈւ24» ինքնաթիռի խոցմանը՝ ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նրա կարծիքով՝ այս գործողությամբ Թուրքիան ակնհայտորեն ցույց տվեց, որ ահաբեկիչների կողմից է: