ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել ատամի մածուկ՝ խոզանակով. «Ժողովուրդ»
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել ատամի մածուկ՝ խոզանակով, սանր, պայուսակներ, և այլն: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Սակայն այս աճուրդում ուշագրավը վաճառվող ապրանքների ծագումն է: Բանն այն է, որ աճուրդի հանված ապրանքները «Հայկական Ավիաուղիներ» մակագրմամբ են և թվագրված են 2000 թվականով: Աճուրդի հանված հավաքածուն իր մեջ ներառում է նաև քնելու համար նախատեսված դիմակ, կոշիկի թիակ, մեկ զույգ ցանցավոր գուլպա: Նկատենք նաև, որ այդ ապրանքները օգտագործվում են միայն ինքնաթիռներում՝ երկար չվերթների ժամանակ: Այս պահին ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված «թանգարանային նմուշները 4000 հատ են և վաճառվում են մեկ ամբողջական լոտով, իսկ ընդհանուր արժեքն է 10 մլն 200 հազար դրամ: Հիշեցնենք, որ դեռևս 2000 թվականից սկսվեց «Հայկական ավիաուղիներ»-ի մասնավորեցման գործընթացը, ի վերջո, այդ ընկերությունը 2002-ին սնանկացավ, իսկ ազգային փոխադրողի լիցենզիան տրվեց «Արմավիային», որը սնանկացավ 2013-ին»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին