Այս ամենն ունի նաև հոգեբանական պատերազմի ենթատեքստ. իրանագետ
«Ներկայումս իրավիճակի սրման տենդենց առկա է: Թուրքիան փորձեց բարձրացնել իր քաղաքական դերը տարածաշրջանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց իրանագետ Նվեր Դավթյանը՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռ խոցելու դեպքին:
Ըստ իրանագետի, այս ամենն ունի նաև հոգեբանական պատերազմի ենթատեքստ. «Պատահական չէ, որ դեպքից անմիջապես հետո բոլոր տեսանյութերը ներկայացվեցին»:
Նա նկատեց նաև, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս միջադեպը հաջորդեց Պուտին Իրանի հոգևոր առաջնորդ հանդիպմանը:
«Այդ հանդիպման մանրամասները հայտնի չեն, սակայն, պարզ է, որ քննարկվող թեմաները, ընդհանուր առմամբ, վերաբերել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին»,-նշեց իրանագետը:
Անդրադառնալով ԻՊ-ի պառնալիքներին և Հայաստան ներթափանցելու ռիսկերին՝ նա ասաց, որ ռիսկեր կան. մեր երկիրը, գտնվելով հարևանությամբ, չի կարող անմասն մնալ այդ ամենից. «Ճիշտ է` Հայաստանից ռազմական գործողություններ կատարելը հարմար չէ, ավելի հարմար տարբերակ է Նախիջևանը: Չի բացառվում, որ նրանք հայտնվեն նաև Հյուսիսային Կովկասում»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները