«Ռուսական ինքնաթիռը անցել է սիրիական սահմանը միայն մի քանի վայրկյան»
Զանազան տեղեկություններ են պտտվում խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված, թե վերջինս Թուրքիայի օդային սահմաններում է գտնվել 5 րոպեից մինչև 30 վայրկյան տևողությամբ: Իրողությունն այն է, որ միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ին տրամադրած տեղեկության մեջ Թուրքիան նշել է, որ ռուսական ինքնաթիռը Թուրքիայի օդային սահմանում գտնվել է 17 վայրկյան՝ խորանալով մոտ 1.5կմ. թուրքական տարածքում: Այդ մասին հայտնում է «Addiyar.com» լիբանանյան լրատվական ռեսուրսը:
«Միջադեպի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի հայտարարության մեջ նշվել է, որ «Անկարան հարգում է իր հարևան երկրների սահմանները և չի խախտում դրանք», ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Թուրքական ինքնաթիռների կողմից սիրիական օդային սահմանի խախտման բազմաթիվ փաստեր են գրանցվել, որոնց մասին տեղյակ է պահվել նաև ՄԱԿ-ը, սակայն հիշյալ միջադեպերը լայն արձագանք չեն ստացել»,-գրում է լրատվականը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին