Հարցվածների 83,3 տոկոսը տեղյակ է, որ երկրում սահմանադրական փոփոխություններ են կատարվելու. Հետազոտություն
Սահմանադրական բարեփոխումների ընթացքին լիովին վստահում է հարցվածների 5,6 տոկոսը, ավելի շուտ վստահում է 20,7 տոկոսը, ավելի շուտ չի վստահում 26,7 տոկոսը և բոլորովին չի վստահում 47 տոկոսը: Այս տվյալներն է ստացել հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) Հասարակական կազմակերպությունը՝ հանրապետության բոլոր մարզերում 1300 բնակչի կողմից կատարած հետազոտության արդյունքում:
Ինչպես տեղեկացրեց ՀԿ նախագահ Ռուբեն Սարգսյանը, հարցումը կատարվել է նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցում կատարողները բնակիչներից նաև հետաքրքրվել են, թե արդյոք անհրաժեշտություն կա փոխելու գործող Սահմանադրությունը և ստացել հետևյալ արդյունքը. 37,4 տոկոսը պատասխանել է այո, իսկ 39.5 տոկոսը սահմանադրական բարեփոխումների համար անհրաժեշտություն չի տեսնում:
Նույն հետազոտության համաձայն, 1300 հարցվածների 83,3 տոկոսը տեղյակ է, որ երկրում սահմանադրական փոփոխություններ են կատարվելու, իսկ տեղյակ չեն գործընթացից 16.7 տոկոսը:
Սահամանդրական փոփոխությունների վերաբերյալ դրական կարծիք է լսել հարցվածների 23,7 տոկոսը, իսկ բացասական` 39.9 տոկոսը:
Բացի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցերից, հետազոտողները բնակչությանը նաև այլ հարցեր են տվել. Օրինակ` որոնք են Հայաստանի առջև ծառացած 3 հիմնական կարևոր խնդիրները: Ըստ հարցման արդյունքների պատասխանները բաժանվել են երեք հիմնական մասերի.1300 հարցվածների 71.9 տոկոսը նշել է տնտեսության զարգացման ցածր մակարդակը, արտագաղթը 44.9 տոկոս, հաճախակի թանկացումներ 34.9 տոկոս: 29,2 տոկոսը նշել է նաև, որ օրենքները ոչ բոլորի համար են կիրառվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան