ՀԺ-ն պնդում է, որ ոստիկանության նախկին պաշտոնյան արտագաղթել է ԱՄՆ, եթե՝ ոչ, հրավիրում են խմբագրություն
Ոստիկանությունում դժվարանում են հավատալ, որ ոստիկանության Երևանի վարչության պետի օպերգործով արդեն նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն այլևս չի վերադառնա ՀՀ: Համակարգում կարծում եմ, որ 1 տարուց նա, այդուամենայնիվ, հետ կգա:
«Հայկական ժամանակ»-ն անցյալ շաբաթ օրը գրել էր, որ Մեհրաբյանը գրին քարտ է շահել և արտագաղթել է ԱՄՆ: Նույն օրը shamshyan.com-ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում էր. «Ես չունեմ լքելու, ես սիրում եմ իմ երկիրը, ես իմ ժողովրդի հետ եմ և միշտ աշխատածս ժամանակ ծառայել եմ իմ ժողովրդին»:
«Իրականում ՀԺ-ն մեկ օր սխալվել էր մեկնելու ժամկետի հետ կապված ու հիմա էլ պնդում է, որ Արթուր Մեհրաբյանը գրին քարտով մեկնել է ԱՄՆ: Հակառակ պարագայում Երևանի նախկին փոխոստիկանապետին հրավիրում ենք խմբագրություն «սելֆի» անելու կամ առաջիկա օրերին սպասում ենք նոր տեսանյութի, ասենք՝ Հանրապետության հրապարակից կամ իր հարազատ Արաբկիր համայնքից»,-հավելել է թերթը: