Գյուղապետերը մարդկանց տներն են այցելում՝ հորդորելով մասնակցել քվեարկությանը. «Հրապարակ»
Վերջին օրերին Արարատի մարզի մի շարք համայնքներից «Հրապարակ»-ն ահազանգեր է ստանում, որ գյուղապետարանների աշխատակիցները բնակիչների տներ են այցելում և հորդորում անպայման մասնակցել հանրաքվեին։
«Այլապես ձեր փոխարեն կքվեարկեն»,- հիմնավորում են ՏԻՄ աշխատակիցները՝ տպավորություն ստեղծելով, թե միայն մասնակցություն է հարկավոր, հետո իրենք իրենց «գործը» կտեսնեն: Սակայն երեկ թերթին հայտնի է դարձել, որ մարզի որոշ համայնքներում արդեն «ֆինանսական» խոստումներ էլ են տալիս՝ փորձելով շահագրգռել հանրաքվեի նկատմամբ անտարբեր մարդկանց: