Ռուսաստանը սահմանափակում է Թուրքիայից թռչնամսի ներմուծումը
«Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 1-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում թուրքական արտադրության թռչնամսի ներմուծման հարցում: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Սահմանափակումները կիրառվելու են CP Standart Gida Sanayi ve Ticaret Anonim Sirkorti ընկերության արտադրած թռչնամսի նկատմամբ, քանի որ դրանցում բակտերիաներ են հայտնաբերվել, որոնք մի շարք հիվանդությունների հարուցիչներ կարող են հանդիսանալ:
Եթե այդ ընկերության արտադրանքը ՌԴ հասնի մինչև դեկտեմբերի 1-ը, ապա ներմուծման թույլտվություն ստանալու համար պետք է անպայման լաբորատոր փորձաքննության ենթարկվի։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին