Ցուցարարները քարերով հարձակվել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ երեկ սկսված բողոքի ակցիան այսօր ևս շարունակվել է: Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի համաձայն՝ այսօր ռուս ցուցարարները քարեր են նետել թուրքական դեսպանատան շենքի ուղղությամբ, ինչի արդյունքում շինության երկրորդ հարկի որոշ պատուհաններ կոտրվել են:
«Էրմենիահաբեր»-ը հիշեցնում է, որ Թուրքիայի օդային սահմանի խախտման պատրվակով թուրք զինվորականների կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը բողոքի ալիք է առաջացրել Ռուսաստանում: Երեկ Մոսկվայում գտնվող Թուրքիայի դեսպանատան դիմաց հավաքված շուրջ 400 ցուցարարները շենքի պատին փակցրել են տարբեր հակաթուրքական պաստառներ, հնչեցրել են հակաթուրքական լոզունգներ և պահանջել, որ Թուրքիայի դեսպանը հեռանա Ռուսաստանից: