Փրկված օդաչու. Ոչ մի նախազգուշացում Թուրքիայի կողմից չի եղել
Թուրքիայի սահմանի խախտման վերաբերյալ որևէ նախազգուշացում Սիրիայում խոցված ՍՈՒ-24-ի անձնակազմը չի ստացել: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է կործանված ինքնաթիռի ողջ մնացած օդաչուն:
«Որևէ ձևաչափով նախազգուշացում չի եղել: Ընդհանրապես որևէ կապ չի եղել: Պետք է հասկանալ ինչ արագություն ունի ռմբակոծիչը և ինչ արագություն F16 կործանիչը: Եթե ցանկանում էին մեզ նախազգուշացնել, ապա կարելի էր ցույց տալ՝ շարժվելով մեզ զուգահեռ: Սակայն ոչինչ չի եղել: Հրթիռն անսպասելիորեն հարվածել է ինքնաթիռի պոչին: Մենք նույնիսկ տեսողական կերպով նրան չենք նկատել, որպեսզի հակահրթիռային մանևրեինք»,-պատմել է նա լրագրողներին:
Հարակից հրապարակումներ`
- Ցուցարարները քարերով հարձակվել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա
- ՌԴ ԱԳՆ. Լավրովը մերժել է Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման առաջարկը
- Սերգեյ Լավրով. Ռուսական СУ-24 ռմբակոծիչը խոցվեց ԻՊ նավթային ենթակառուցվածքների ոչնչացումից հետո
- Սերգեյ Լավրով. Այս տրամաբանությամբ Թուրքիան կրող է խոցել նաև հյուսիսաատլանտյան դաշինքի ինքնաթիռները
- Սերգեյ Լավրով. Միջադեպը նման է ծրագրավորված սադրանքի
- Թուրքիա չմեկնելու Լավրովի կոչը տագնապ է առաջացրել Թուրքիայում
- Պուտինը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել