Բլատտեր. «Ես քրիստոնյա եմ և կպայքարեմ»
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը, ով 90 օրով զրկվել է ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից, իր դեմ էթիկայի կոմիտեի կայացրած որոշումն անընդունելի է համարում: Նրա խոսքերով՝ ինքը իսկական քրիստոնյա է, և իր համար շատ ամոթալի է, որ չի կարող նույնիսկ սեփական գրասենյակ մտնել:
«Որպես իսկական քրիստոնյա՝ ուզում եմ ասել, որ էթիկայի կոմիտեն ինկվիզիցիայի պես է վարվում,- Բլատտերի խոսքերը մեջբերել է AFP-ն:- Ինչ վերաբերում է հնարավոր ցման որակազրկմանը, ես չեմ կարող հաստատել այդ տեղեկատվությունը: Դա գաղտնի է, և ես չեմ կարող խոսել դրա մասին:
Ես, ընդհանրապես, ՖԻՖԱ-ի պաշտոնյա չեմ, այլ ընտրյալ նախագահ: Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ իմ աշխատանքի հետ, ապա պետք է դիմի նրանց, ովքեր ինձ ընտրել են: Կանոնադրության մեջ նշված է, որ ես ՖԻՖԱ-ի պաշտոնյա չեմ: Ստորացուցիչ է նախագահի համար, երբ էթիկայի կոմիտեն ասում է, որ դուք որակազրկված եք ու չեք կարող մտնել ձեր գրասենյակ: Բայց, միևնույն է, դա ինձ չի սպանի: Ես կպայքարեմ և ինձ համար, և ՖԻՖԱ-ի»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները