Բուֆոն. «Յուվենթուսը» հավասարի պես կարող է խաղալ բոլորի հետ, բացի «Բավարիայից» ու «Բարսելոնից»
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գոհ է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակից: Իտալացին շեշտել է, որ իր թիմը հավասարի պես կարող է խաղալ ցանկացած թիմի հետ, բացի «Բավարիայից» ու «Բարսելոնից»:
«Այսօր մենք ապացուցեցինք, որ «Յուվենթուսն» ի վիճակի է հավասարի պես խաղալ ցանկացած թիմի հետ,- Բուֆոնի խոսքերը մեջբերել է TMW-ն:- Բացի «Բարսելոնից» ու «Բավարիայից»: Ինչ վերաբերվում է անձամբ ինձ, կասեմ, որ ալիքի վրա մնալու միակ միջոցը կոլեկտիվում պատասխանատվության մակարդակի բարձրացումն է»: