Գվարդիոլան պայմանավորվե՞լ է «Բավարիայի» հետ 24 մլն եվրոյի վերաբերյալ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է «Daily Mirror»-ը: Նոր պայմանագիրը կգործի երկու տարի, իսկ իսպանացի մասնագետի տարեկան աշխատավարձը կկազմի 24 մլն եվրո: Ներկա պահին Գվարդիոլան տարեկան 19 մլն եվրո է ստանում:
«Բավարիայի» հետ «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզչի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հաղորդվել է, որ 44-ամյա մասնագետը կփոխի աշխատավայրը: Նրա ծառայություններով հետաքրքրվող ակումբներից մեկը «Մանչեսթեր Սիթին» է:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում