Իլյումժինովն անվանել իր նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների պատճառները
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն իր նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների պատճառ է համարում իր միջազգային ակտիվ քաղաքականությունը: Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ մոտ ժամանակներս կմեկնի ԱՄՆ, որտեղ բանակցություններ կընթանան՝ կապված աշխարհի շախմատի առաջնության անցկացման վայրի հետ:
«Նորությունն ինձ համար անակնկալ էր,- Իլյումժինովի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:- Պատժամիջոցները կապում եմ այն բանի հետ, որ միջազգային ակտիվ քաղաքականություն եմ վարում: Մասնավորապես՝ եղել եմ Հյուսիսային Կորեայում, Սիրիայում, մի քանի անգամ հանդիպել եմ Բաշար Ասադի հետ: Կարող եմ ասել, որ կիրակի եմ մեկնելու ԱՄՆ, որտեղ կքննարկեմ աշխարհի շախմատի 2017 թ. առաջնության անցկացման հետ կապված խնդիրները: Պլանավորել եմ այցելել Լոս Անջելես, Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո: Եթե ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հարցեր ունի, ես պատրաստ եմ հանդիպել: Միևնույն ժամանակ իմ նկատմամբ պատժամիջոցներ կարող է կիրառել նաև Սիրիայի ֆինանսների նախարարությունը, որովհետև հանդիպում եմ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ և մեկնում տարբեր բանակցությունների:
Չեմ հրաժարվում, օգնել եմ: Շախմատի հազարավոր հավաքածուներ ենք ուղարկել, 3 հազար ուսումնական ձեռնարկ՝ թարգմանված արաբերենով, ֆինանսավորել ենք շախմատային մրցաշարը: Եվ պատրաստվում ենք շարունակել օգնությունը»: