Լուի վան Գալ. «ԲԿՄԱ-ի հետ խաղում ՊՍՎ-ի համար դժվար կլինի»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ափսոսանք է հայտնել, որ իր թիմը գոլազուրկ ոչ-ոքի է արձանագրել ՊՍՎ-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում: Մասնագետը նշել է նաև, որ իր թիմի համար հեշտ չի լինի մտնել փլեյ-օֆֆ:
«Մենք կարող էինք գոլ խփել և առաջին, և երկրորդ խաղակեսերում,- վան Գալի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Վերջնամասում թիմն այնքան էլ լավը չէր ու զգուշավոր էր խաղում: Այդուհանդերձ, շատ բան չթույլատրեցինք մրցակցին: Խաղադաշտում գնդակի հաճախակի կորստի պատճառով հարձակողական խումբն անհրաժեշտ աջակցություն չստացավ: Փլեյ-օֆֆ մտնելը շատ դժվար կլինի: Արտագնա խաղում մրցակցելու ենք «Վոլֆսբուրգի» հետ, սակայն «ՄՅու»-ն ի վիճակի է հաղթել: Բացի այդ, ՊՍՎ-ի համար շատ դժվար կլինի հաղթել ԲԿՄԱ-ին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում