Քաղաքական գործողություններ են մշակվում` ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ. Գերմանիայի դեսպան
Ֆրանսիայի դեմ իրականացվածը ահաբեկչություն էր ոչ միայն նրա, այլ ընդհանուր Եվրոպայի, համաշխարհային արժեքների նկատմամբ էր : Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերին:
Անդրադառնալով հակահաբեկչական համընդհանուր քայլերին՝ դեսպանը նշեց, որի իրենք կանգնած են Ֆրանսիայի կողքին. «Քաղաքական գործողություններ են մշակվում` ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ, այսինքն ավելի են աշխուժացնում այն համագործակցությունը, որը մինչ այս հարձակումներն էլ գոյություն ուներ»:
Հանդիպմանը ներկա Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին էլ նշեց, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է Ֆրանսիայի նախախագահ ֆրանսուա Օլանդին և հակահաբեկչական քայլերը եղել են նրանց օրակարգում: