Գերմանիան ռազմական ինքնաթիռներ է ուղարկում Սիրիա Ֆրանսիային աջակցելու համար
«Մենք ոչ միայն Իրաքի հյուսիսում կիրականացնենք ուսումնավարժական առաքելություն (քրդական Փեշմերգայի մարտիկների համար), այլ նաև կպայքարենք Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկչության դեմ «Տորնադո» հետախուզական ինքնաթիռներով», - ասել Բունդեսթագում իշխող ՔԴՄ խմբակցության մամլո խոսնակ Հենինգ Օտեն:
Բունդեսթագում այսօրվա՝ Հենինգ Օտենի հայտարարությունը հաղորդում է գերմանական The Local պարբերականի անգլալեզու ծառայությունը:
Այսպիսով՝ Գերմանիան «Տորնադո» տեսակի ռազմական-հետախուզական ինքնաթիռներ է ուղարկում Սիրիա «Իսլամական պետության» դեմ պայքարում Ֆրանսիային աջակցելու համար։ Պարբերականի տվյալներով` Գերմանիայի հետախուզության արդյունքները ևս կփոխանցվեն Ֆրանսիային:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը