Քաղաքական 17:46 26/11/2015 Աշխարհում

Էրդողանը վաղուց էր պլանավորել ռուսական ինքնաթիռի խոցումը

Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո թե փորձագիտական և թե ռուսական լրատվական դաշտում տեսակետներ շրջանառվեցին այն մասին, որ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը կարող էր Էրդողանի կողմից նախապես պլանավորված գործողություն լինել:

Մասնավորապես ՝ «Комсомольская правда»  թերթի էլեկտրոնային ռեսուրսում դեռ այս տարվա հոկտեմբերի 19-ին հրապարակված «Էրդողանը հակամարտություն է հրահրում Ռուսաստանի և Թուրքիայի միջև» վերտառությամբ հոդվածում   հեղինակ, հրապարակախոս Իսրայել Շամիրը, հղում անելով Թուրքիայում հայտնի «fautavni» ծածկանունով թվիթերում  հանդես եկող բլոգերին, գրել էր, որ Էրդողանը մի արկածախնդրություն է նախաձեռնել, որը նրան պետք է օժանդակի նախընտրական արշավի ժամանակ ձախողումից խուսափելու համար:

«Նախագահ Էրդողանը պատրաստվում է ռուսական ինքնաթիռներ խոցել Սիրիայում, որպեսզի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունը հասցնի պատերազմական շեմի: Դա պետք է նրան օգնի նախընտրական արշավի ժամանակ՝ այդ կերպ խուսափելով հնարավոր քաղաքական ձախողումներից: Նման մտահոգիչ հայտարարություններով է հանդես եկել հայտնի fuat avni ծածկանունով բլոգերը: Մեր աղբյուրները Թուրքիայում հավատում են, որ Էրդողանը վախենալով իր քաղաքական ձախողումներից կարող է  երկիրը հասցնել պատերազմական վիճակի՝ խոցելով Սիրիայի երկնքում ռուսական ինքնաթիռներ և պատճառաբանելով, թե վերջիններս խախտել են օդային տարածքը»,- իր հոդվածում գրել էր КП-ի լրագրող Իսրայել Շամիրը:

Վերջինս նույն այդ հոդվածում հղում անելով Թուրքիայում աշխատող և կառավարական շրջանակներում տեղեկություններին հասանելիություն ունեցող իր աղբյուրին՝ հավելել էր, որ Էրդողանը անհարմար վիճակում է հայտնվել, քանի որ նրա նկատմամբ մեծ ճնշումներ են սկսել Քաթարն ու Սաուդիան Արաբիան՝ այն բանից հետո, երբ նրանց գումարներով կազմավորված սիրիական ընդդիմության ուժերը ընկրկում են Սիրիայի կառավարական բանակի առաջ:

Եվ ահա այս հրապարակումից գրեթե մեկ ամիս անց՝ նոյեմբերի 24-ին Թուրքիայի զինուժը սիրիական Լաթաքիայի շրջանում խոցում է ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը: Դեպքից ժամեր անց նույն «Комсомольская правда»  թերթում լույս է տեսնում լրագրող Դարյա Ասլամովայի «Կոմսոմոլկա թերթը զգուշացրել էր, որ Էրդողանը պատրաստվում է մեր ինքնաթիռը խոցել» վերտառությամբ հոդված:

Սույն հրապարակման մեջ արդեն լրագրողը բացում է փակագծերը՝ նշելով, որ Էրդողանի պլանների մասին իրեն մեկ ամիս առաջ Թուրքիայում ապրող իր ընկերն էր տեղեկացրել, որի համար այդ տեղեկությունը հայթհայթել էր նույն fuat avni ծածկանունով հանդես եկող բլոգերը, ով լրագրողի ընկերոջ խոսքով, տարիներ շարունակ Էրդողանի կառավարությունում տեղեկություններ է հավաքագրում, հաջողությամբ մնալով աննկատ:

Շարունակելով, լրագրողը մանրամասնում է, որ այդ տեղեկությունը ստանալու պահին Թուրքիայում աշխատելիս է եղել և իր կյանքին ամիջական սպառնալիք զգալու վախից ելնելով տեղեկությունը չի հրապարակել:

«Բայց ես արեցի ամեն հնարավորը: Նամակը, որն ինձ ուղարկել էր ընկերս, ես ուղարկեցի իմ մյուս ազդեցիկ ընկներներին, ինչպես նաև միջազգային մամուլին, որոնցից և ոչ մեկն էլ ռիսկի չգնաց ու այն չհրապարակեց: Իմ խիղճը մաքուր է, մեր ընդհանուր ընկեր Իսրայել Շամիրը Կոմսոմոլսկայա պրավդայում նախազգուշացնող հոդվածով հանդես եկավ»-գրում է լրագրողը՝ մատնանշելով վերևում նշված թերթի հոկտեմբերի 19-ի հրապարակումը:

Շարունակելով, լրագրողը նոր բացահայտումներ է անում, նշելով, որ հիմա՝ արդեն դեպքից հետո, երբ վերադարձել է Սիրիայից և Իրաքից, իրեն իրաքցի հայտնի քաղաքագետ Ռամազան Օսմանովը հայտնել էր. «Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած գաղտնի աղբյուրներից ես տեղեկացել եմ, որ Էրդողանը Սիրիայում լայմանասշտաբ օպերացիա է ուզում սկսել՝ որպես պատճառ բերելով այն, որ մտադիր է փրկության հասնել Սիրիայի թուրքմեններին և փախստականների համար ստեղծել բուֆերային գոտի: ԱՄՆ նրան այդ արկածախնդրության մեջ օգնություն է խոստացել: Ռուսաստանի և Թուրքիայի շահերը բախվելու են սիրիական դաշտում»:

Ավարտելով հրապարակումը, լրագրողը մտահոգություն է հայտնում, որ իրեն այս տեղեկությունները հաղորդած իր ընկերոջ ճակատագիրը այս պահին վտանգված է Թուրքիայում:

fuat avni ծածկանունով հանդես եկող օգտատերը համարվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներից, ով հասանելիություն ունի կառավարության ներքին, կուլիսային գործընթացները: Նրա գրառումների մի մասն այս կամ այն կերպ իրականություն է դարձել: Օգտատերը դեռ նախորդ տարի էր գրառումներ արել    ընդդիմադիր մամուլի նկատմամբ Թուրքիայի կառավարության պլանավորված գործողությունների մասին, որոնք կարճ ժամանակ անց իրականություն դարձան: Օգտատիրոջ վերջին հրապարակումն էլ վերաբերվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի, զինված թիկնապահների ուղեկցությամբ  Իտալիա փախչելու և իր հետ միլիարդավոր դոլարներ երկրից տանելուն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}