ԼՂՀ ԱԺ-ն 1մլն 140հազար դրամ է հանգանակել «Հեռուստամարաթոն-2015»-ին
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
Օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացքում պատգամավորների կողմից կառավարության ներկայացուցիչներին են ուղղվել գյուղատնտեսության, առողջապահության, քաղաքաշինության, կրթության, դատական համակարգին, արտաքին հարաբերություններին և հանրապետության կենսագործունեության այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Լիագումար նիստի ավարտին հրապարակվել են պատգամավոր Հ. Խանումյանի հայտարարությունը և Ազգային ժողովի պատգամավորների` «Հեռուստամարաթոն- 2015»-ի առթիվ համայն հայությանն ուղղված դիմումը, որը ներկայացրել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա.. Մխիթարյանը:
Խորհրդարանի ղեկավարը կարևորելով համահայկական դրամահավաքին յուրաքանչյուրի մասնակցությունը` նշել է, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմն արդեն իսկ հանգանակել են 1մլն 140հազար ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Գործարար Բարսեղ Բեգլարյանը 100 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամի բնակարանաշինության ծրագրին Արցախում
- Այսօր մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը
- Սամվել Կարապետյանը 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվություն կկատարի Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2015-ին
- Արցախի նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ում ընդգրկել բազմազավակ ընտանիքներին տնով ապահովելու ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ