Լևոն Զուրաբյանը կդիմի Գլխավոր դատախազություն
«Ընտրատեղամասերում Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամներին փորձել են կաշառել և այդ մասին վկայող ապացույցներ կա»,-այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Այսօր ուզում եմ հայտարարել, որ մեր հանձնաժողովականները, չցանկանալով այլևս հանդուրժել նման կեղտոտ խաղի մեջ մտնող գործունեությունը, դիմում են լուրջ քայլերի, նրանք այդ հանդիպումները ձայնագրում, տեսագրում և ներկայացնում են մեզ: Այսօր հայտարարում եմ, որ նման մի տեսագրություն ուղարկելու ենք Գլխավոր դատախազություն: Մենք շատ ունենք, միայն մեկն ենք հրապարակում»,-հայտարարեց Զուրաբյանը:
Դատախազության հետագա վարքագիծը, ըստ Զուրաբյանի, իրենց կհուշի` ինչպես վարվել ձեռքի տակ եղած մյուս փաստերի հետ: