«Բեմադրություն անելու կարիք կամ անհրաժեշտություն նույնպես չունեինք». Նաղդալյանը՝ զինված խմբի վնասազերծման մասին
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշում տեղի ունեցածը հանցավոր խմբի վնասազերծմանը՝ կոչ արեց զինվել համբերությամբ և սպասել պատկան մարմինների հավելյալ տեղեկատվության:
Պատասխանելով հարցին, թե որոշ փորձագետները կարծում են, որ դա շինծու բեմադրություն էր և Հայաստանը այդ կերպ փորձում էր հաճոյանալու Ռուսաստանին, Հ.Նաղդալյանը պատասխանեց, որ Հայաստանը որևէ մեկին հաճոյանալու անհրաժեշտություն չունի, Հայաստանը իր խնդիրները լուծում է ինքը. «Իմ կարծիքով, նման բեմադրություն անելու կարիք կամ անհրաժեշտություն մենք նույնպես չունեինք:
Հայաստանի պատկան մարմինները իրականում շատ բարձր մակարդակի աշխատանք են կատարվել, դա մեկ կամ երկու օրվա աշխատանք չէ, բավականին խորքային աշխատանք է կատարված, որի արդյունքում կարողացանք է առանց զոհերի և բացասական հետևանանքերի վնասազերծել հանցավոր խմբին: Հանրությունը պիտի գոհունակություն հայտնի, որ նման պրոֆեսիոնալ աշխատանք է տարվել»:
Հ.Նաղդալյանի խոսքերով՝ պատկան մարմինների աշխատանքը միտված է հանրության անվտանգության ապահովմանը:
Դիտարկմանը, թե արդյոք այդ խմբի շարժառիթները քաղաքական են եղել, Հ.Նաղդալյանը նշեց, թե չի կարծում, որ որևէ մեկի կողմից ճիշտ մոտեցում կլինի ենթադրություններ անել այդ խմբի շարժառիթների մասին, քանի դեռ չկա պաշտոնական տեղեկատվություն:
Հարցին, թե նրանց անունը կապվում է «Նոր Հայաստանի»-ի հետ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Այս պահին, պատկան մարմինների տեղեկատվության մեջ նման հայտարարություն չկար: Իսկ խոսակցությունները, քննարկումների լրջությունը մնում է այնքան, որքան գիտեք: Շուտ է խոսել հատկապես նման ուղղորդումների մասին»: