Թուրքագետ. Ինքնաթիռի խոցումը կանխատեսելի էր
Ռուսական ռազմական Су-24 ինքնաթիռի խոցումը կանխատեսելի էր: Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
«Ռուս-թուրքական հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ ռուսական կողմի ձեռքին հայտնվեցին փաստեր, որ իսկապես թուրքական պետությունն աջակցում է «Իսլամական պետության»-ը: Այս հողի վրա բավականին լարվել էին Պուտինի և Էրդողանի հարաբերությունները»,-ասաց բանախոսը:
Խուդավերդյանի խոսքով, Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակը տեղի ունեցավ հենց այն պայմանով, որ Թուրքիայի նախագահը կատարելու է Արևմուտքի պատվերները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում