Պուտին. Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի ղեկավարությունը ռուս-թուրքական հարաբերությունները միտումնավոր փակուղի է տանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի ղեկավարության հասցեին՝ ակնարկելով, որ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին և միլիոնավոր դոլարի գումարներ աշխատում: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահը նման հայտարարություններ է արել արտասահմանյան դեսպաններից հավատարմագրեր ստանալու արարողության ժամանակ:
Ինչպես նշվում է, Պուտինտը հայտարարել է, որ ահաբեկիչներին, նրանց կողմից արվող նավթի առևտուրը, նրանց հետ ասոցացված մարդկանց, նրանց կողմից արվեստի գործերի և զենքի վաճառքը ոչ միայն հովանավորում են, այլ նաև «կան մարդիկ, ովքեր այդ ամենի միջոցով շարունակում են գումարներ վաստակել, ընդ որում վաստակում են միլիոնավոր և միլիարդավոր դոլարներ»:
«Մենք անբացատրելի են համարում թիկունքից դավաճանական հարվածները նրանցից, ում մենք ահանեկիչների դեմ պայքարում դաշնակիցներ էինք համարում: Այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ Սիրիայի երկնքում, հակասում է առողջ բանականությանը և միջազգային իրավունքին: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի ղեկավարությունը գիտակից կերպով ռուս-թուրքական հարաբերությունները տանում է դեպի փակուղի»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին