Արաբագետ. Պուտինի արձագանքը հետաքրքիր շեշտադրումներ էր պարունակում
Արդեն երկար ժամանակ է, ինչ ռուսական ռազմաօդային ուժերի հրթիռակոծությունների ուղեկցությամբ սիրիական կառավարական ուժերը ցամաքային գործողություններ էին իրականացնում սիրիա-թուրքական սահմանային այդ հատվածում: Ենթադրվում է, որ այդ հատվածում ընդդիմադիրների զգալի ուժեր են կուտակված:
Հիշյալի կոնտեքստում տեղին է հիշել 2014 թ. մարտին սիրիական հայաբնակ Քեսաբ բնակավայրի նվաճումը Թուրքիայի տարածքից ներխուժած իսլամականների կողմից, որի ժամանակ ևս ինքնաթիռի խոցման միջադեպ գրանցվեց: Այդ անգամ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցվեց սիրիական Միգ-21 ինքնաթիռ, որը Թուրքիայից ներխուժող իսլամականների դիրքերն էր ռմբակոծում Սիրիայի նույն հատվածում: Սիրիական ինքնաթիռը նույնպես խոցվել էր Սիրիայի տարածքում, հետևաբար պետք է փաստել, որ թուրքերը շարունակում են իրենց համար հարազատ դարձած վարքագիծը:
Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի արձագանքը ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպի վերաբերյալ բավական հետաքրքիր շեշտադրումներ էր պարունակում:
ՌԴ ղեկավարը մեղադրեց Թուրքիային Ռուսաստանին թիկունքից հարվածելու և ահաբեկչությանը սատարելու մեջ: Ցավալի է, որ նման միջադեպերն են ստիպում Ռուսաստանին փոխել վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ որպես ահաբեկչությանը սատարող երկրի, այնինչ այդ մասին Մերձավորարևելյան տարածաշրջանում և դրանից դուրս շատերը վաղուց էին խոսում:
Վ. Պուտինի ելույթում մի կարևոր միտք հնչեց կապված Սիրիայի այս հատվածում ռուսաստանցի իսլամական ծայրահեղ արմատականների կուտակումների մասին: Այստեղ երկար ժամանակ է կենտրոնացած են ծագումով թյուրք (թուրքեր, թաթարներ, ադրբեջանցիներ և այլն) իսլամական խմբավորումներ, որոնց ակտիվությունը հիշյալ սիրիական տարածքներում կապված է նաև Անկարայի նպատակների հետ, այն է՝ ապահովել թուրքոմանների և թուրք իսլամականների ակտիվ ներկայությունը Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածներում, այստեղ տեսնել Թուրքիայի համար ցանկալի ուժեր:
Վերոհիշյալը խոսում է սիրիա-թուրքական սահմանային այդ հատվածում նկատվող լատենտային գործընթացների մասին, որոնց հետևում կանգնած են թուրքական իշխանությունները, և որոնց առարկայական դրսևորումներին առերեսվեցինք նաև ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպով:
Հետևաբար, սիրիական իշխանությունները, դրանց սատարող ուժերը, և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևեն Սիրիայի այս հատվածում տեղի ունեցող զարգացումներին և դրանցում Անկարայի ուղղակի և անուղղակի միջամտությանը: Թուրքիան դա չի անում խաղաղ և մարդասիրական նպատակներից ելնելով, որի մեջ համոզվեցինք վերջին դեպքերի հետ կապված:
Սարգիս Գրիգորյան, արաբագետ
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց