«Ռոսնեֆտը» 40 միլիոն դոլարով գնել է Հայաստանում «Փեթրոլ Մարկետ» բենզալցակայանների ցանցը
«Ռոսնեֆտը» 40 միլիոն դոլարով (2,7 մլրդ ռուբլի) ձեռք է բերել Հայաստանում «Փեթրոլ Մարկետ» բենզալցակայանների ցանցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ընկերության մամուլի հաղորդագրությանը:
«2015-ի օգոստոսին ընկերությունն ավարտել է «Փեթրոլ Մարկետ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռք բերման գործարքը: Այդ ընկերությանն են պատկանում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ավտոլցակայանների ցանցն ու նավթագազային տնտեսությունը»,-ասվում է զեկույցում:
Նշենք, որ «Փեթրոլ Մարկետ» ընկերությունը պատկանում էր գործարար Միխայիլ Բաղդասարովին: