Քաղաքական 09:17 26/11/2015 Հայաստան

Ռուբեն Մելքոնյան. Ցեղասպան Թուրքիան ձեռք է բերում նոր որակում՝ «ահաբեկիչ պետություն»

Ռուսական կործանիչի ու հատկապես օդաչուների նկատմամբ թուրքական քայլերը միջազգային հանցագործություն են: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիայի տարածքում ռուսական ՍՈՒ-24 կործանիչի խոցմանը, նման կարծիք հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

«Վստահ եմ, որ քաղաքական ու ռազմական քայլերից, այս ամենը պետք է տեղ գտնի իրավական որոշակի հարթությունում, չնայած որ միջազգային արդարադատությունը շատ հաճախ է պետություններին հիասթափեցնում իր  կողմանկալ պահվածքով»,-ասաց նա:

Ռ. Մելքոնյանի խոսքով, կործանիչի խոցումը Թուրքիայի բացահայտ քայլերից էր, որով այդ պետությունն ապացուցեց, որ ոչ միայն գաղտնի, այլև բացահայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը»: Թուրքագետը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական օդուժն ինքնաթիռ է խոցում հենց այդ հատվածում. «Եթե հիշում եք, մեկը Քեսաբի դեպքերի ժամանակ էր, երբ խոցվեց սիրիական ինքնաթիռը: Այսինքն, թուրքական օդուժը բացահայտ կերպով սատարում է «Իսլամական պետությանը»»:

Մելքոնյանին զարմացրել է հարևան պետության ղեկավարի հայտարարություններն ու պահվածքը. «Դրանք  ոչ միայն տարակուսանք են առաջացնում, այլև խոր կասկածներ այդ մարդու քաղաքական ու հոգեբանական պատրաստվածության մասին: Նախ նա հայտարարեց, որ թուրքական օդուժն է խոցել ռուսական ռմբակոծիչը, իսկ հետո հայտարարեց, թե իրենք չեն իմացել, որ դա ոռւսական ինքնաթիռ է եղել: Սա ուղղակի ծիծաղ է առաջացնում քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում»:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հավանական զարգացումներին, ապա Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ  ռուսական  կողմի հայտարարություններից դատելով, առնվազն երեք ուղղություններով կլինեն  ադեկվատ քայլեր ու պատժիչ  գործողություններ:

«Առաջինը ռազմականն է, ռուսական կողմը հայտարարեց, որ այդ տարածքում իրականացնելու է պատժիչ գործողություններ, այդ թվում և Թուրքիայի նախագահի ձևակերպմամբ, իրենց ազգականից թուրքմենների դեմ: Երկրորդ ուղղությունն այն է, որ ռուսական կողմն ուժեղացրեց  ու ստրատեգիական մեծ պատրաստվածության բերեց իր ռազմական ներուժը՝ ապահովելով իրեն ոչ միայն ծայրահեղ իսլամիստներից, այլև այն պետություններից, որոնք հայտարարել էին միջազգային ահաբեկչության դեմ  պայքարելու պատրաստակամության մասին: Խոսքը վերաբերում է մասնավորապես Թուրքիային»,-ասաց թուրքագետը:

Մելքոնյանը նկատեց՝ արդեն սկսվել են տնտեսական բնույթի պատժամիջոցները, տնտեսական տարբեր ծրագրերի սառեցում. «Չեմ բացառում դիվանագիտական որոշ դեմարշներ, դեսպանի հետկանչում, կամ դիվանագիտական մակարդակի իջեցում»:

Սրա հետ միասին, ըստ Panorama.am-ի զրուցակցի, Ռուսաստանում հակաթուրքական տրամադրություններն ավելի կխորանան. «Իսկ հասարակության այն հատվածը, որ տոգորված էր ռուս-թուրքական «բարեկամության» կեղծ քարոզներով, կհասկանա, թե իրականում ինչ պետության ու հասարակության  հետ գործ ունեն: Եթե այս երկու օրվա աժեոտաժը մի փոքր հանդարտվի, ապա կարող ենք հստակ նշել, որ այդ պետությունն իր քայլերով ապացուցում է, որ ինքն ահաբեկչական պետություն է: Եթե Թուրքիայի համար 20-րդ դարի սկզբից կար «Ցեղասպան պետություն» ձևակերպումը, ապա 21-րդ դարի սկզբին այդ պետությունը վաստակում է «ահաբեկիչ» ձևակերպումը: Ի դեպ, այդ նույն ձևակեպումը տարածվում է նրա կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի վրա»:

Մելքոնյանը ցավալի է համարում փաստը, որ այդ երկու երկրների ոչ միայն ղեկավարությունը, այլև հասարակությունը աջակցում են ծայրահեղ իսլամիստներին, ահաբեկիչներին, դրա մասին վկայող պատմություններ ու դրսևորումներ իրեն պատմում են Թուրքիայում ապրող գործընկերներն ու ուսանողները:

«Նույնիսկ խանութում, փոքր կենցաղային առևտրի պարագայում նրանք բախվում են  թուրքական բացահայտ ծայրահեղականության ու այլատյացության բացահայտ դրսևորումների»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}