Թուրքիան ինքնագլուխ նման բան չէր անի. թուրքագետ
Այսօր ամենահրատապ հարցերից մեկը ռուս-թուրքական հարաբերությունների սրումն է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը:
Ըստ նրա՝ թվում է թե բավականանին ինֆորմացիա կա այս միջադեպի վերաբերյալ, բայց շատ հարցեր կան, որոնք հայտնի չեն ու քննված չեն:
«Թուրքիան դիտարկում է Սիրիան որպես իր ազդեցության գոտի, ինչպես նաև շանս՝ դառնալու տարածաշրջանային լիդեր: Ռուսների միջամտությունը սիրիական հարցին խառնեց Թուրքիայի բոլոր ծրագրերը»,-ասաց թուրքագետը:
Ինչ վերաբերում է հարցին, Թուրքիան ինքնուրույն էր գործում, թե ոչ, Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ Թուրքիան ռիսկ չէր անի. «Թուրքերը գենետիկ վախ ունեն ռուսների հանդեպ, նրանք ինքնագլուխ նման բան չէին անի»:
Անդրադառնալով միջադեպի՝ Հայաստանի վրա ազդեցությանը, թուրքագետն ասաց. «Ցավոք սրտի այս իրավիճակը առաջին հայացքից թվում է թե չի սպառնում, բայց այն հանգամանքը, որ մենք ունենք ռուսական ռազմաբազա, պիտի լինենք աչալուրջ»:
Անուշ Հովհաննիսյանն ընդգծեց, որ պետք չէ ավելորդ ոգևորվել այն արտահայտություններից, որոնք հնչում են ոչ թե Ռուսաստանի առաջին դեմքերի, այլև միջին տրամաչափի քաղաքական գործիչների շուրթերից, ովքեր մեր խնդիրներն օգտագործում են որպես գործիք: