«Զվարթնոց» օդանավակայանում կրճատումներ են ընթանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում կրճատումներ են ընթանում ձեռնարկության ծախսերը նվազեցնելու նպատակով: Նման քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ այս տարվա անցած տասը ամիսների ուղևորափոխադրումների նվազման արդյունքում՝՝ նախորդ տարվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանի շրջանառությունը նվազել է առնվազն 7 մլն դոլարի չափով: Ակնհայտ է, որ մինչև տարեվերջ այդ անկումը շարունակվելու է, և միամտությու կլինի կարծել, թե եկող տարի իրավիճակը կտրուկ կլավանա:
Կրճատումների լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցել է օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանի հետ, ըստ որի՝ գործընթացն այլ կերպ է կոչվում. «Կրճատումներ չեն ընթանում: Որևէ արտառոց բան չկա: Օպտիմիզացիոն գործընթացներ են, որոնք ժամանակ առ ժամանակ ցանկացած այլ հիմնարկներում էլ իրականացվում են»:
«Իրականում, սակայն, ինչպես էլ կոչենք «Զվարթնոցում» տեղի ունեցող զարգացումները, միևնույն է՝ փաստ է, որ դրանց արդյունքում ինչ-որ հաստիքներ վերացվում են, ծախսերն են կրճատվում, ուստի, անկախ ամեն ինչից, կրճատումների հետ գործ ունենք»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ