ԻԻՀ էկոնոմիկայի նախարար. Տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճը կարձանագրվի Իրանում
«Տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճը կարձանագրվի Իրանում»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ալի Թայեբնիան:
Իսլամական երկրների էկոնոմիկայի և առևտրի նախարարների նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ալի Թայեբնիան «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում ասել է. «Միջազգային մասնագիտական շրջանակների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տարում ողջ տարածաշրջանում, մասնավորապես հյուսիսային Աֆրիկայում և Միջին Արևելքում տնտեսական ամենաբարձր աճը կարձանագրվի Իրանում»:
Իրանի էկոնոմիկայի նախարարը նշել է, որ պատժամիջոցների վերացումը հնարավորություն կնձեռի, որպեսզի արտերկրից նոր տեխնոլոգիաներ ներմուծվեն երկիր, ինչպես նաև իրանական ապրանքներն կարտահանվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում