ՀՀ պետական պահպանության ծառայությանը լրացուցիչ 20 միլիոն դրամ է հատկացվելու. ՀԺ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարության առաջարկով քննարկվելու է ՀՀ պետական պահպանության ծառայությանը կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 20 միլիոն դրամ հատկացնելու մասին նախագիծ: Խնդիրն այն է, որ ինչպես նշված է նախագծին կցված փաստաթղթերում, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ուղեկցում են թիկնապահներ: Նրանց գործուղման ծախսերի համար պետբյուջեով հատկացված է 75 միլիոն դրամ, բայց դա չի բավարարում: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Մոտ մեկ ամիս առաջ կառավարությունը իր պահուստային ֆոնդից հատկացրել էր լրացուցիչ 20 միլիոն դրամ, որը նույնպես ծախսվել է: Ու հիմա առաջացել է այդ նպատակով ևս 20 միլիոն հատկացնելու անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ, միայն թիկնապահների գործուղումների համար այս տարի ծախսվելու է մոտ 260 հազար դոլար: Հետաքրքիր է, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաներից ով քանի անգամ, քանի թիկնապահով է մեկնել արտասահման և կոնկրետ որ երկրներ: Հետաքրքիր է նաև, թե արտասահմանում, ասենք Եվրոպայում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին ումից են պաշտպանում թիկնապահները»,-հավելել է թերթը՝ խոստանալով այս տվյալները ստանալ առաջիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ