ԲՀԿ-ական. «Նոր Սահմանադրությունը վերացնելու է մոնոպոլիան». «Հրապարակ
Սահմանադրական բարեփոխումների քարոզչությանը ԲՀԿ-ն լծվել է առավել քան ակտիվությամբ. արդեն հասցրել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում լինել, մարզային քարոզչության վերջին ակորդը կտրվի նոյեմբերի 26-ին, որից հետո քարոզչական խմբերը կայցելեն նաև Երևանի համայնքներ:
«Մեզ մնացել է Տավուշ և Լոռի մարզերն ու Շենգավիթը»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։
Նա գոհ է քարոզչության ընթացքից, ասում է, որ իրենց հանդիպումներից հետո մարդիկ կարծիքը փոխել են «դեպի «այո»-ի»: Հարցին՝ նոր Սահմանադրության կիրառման դեպքում դատավորներն արդար որոշու՞մ են ընդունելու, օլիգոպոլիաները վերանալո՞ւ են եւ այլն, և այլն, Ա. Մանուկյանը պատասխանել է. «Բայց «մոնոպոլիա» հասկացողությունը վերանալու է, դաշտը լինելու է բաշխված, բոլորն իրավունք են ունենալու աշխատանքներ ունենան. դա ամրագրված է»։ Այսինքն՝ գործող Սահմանադրությո՞ւնն է մոնոպոլիաներ ձևավորում.«Նաև»։ Իսկ իշխանությո՞ւնը.«Նաև նրանց մոտեցումներից։ Նոր Սահմանադրությունը, մինչդեռ, այլ կարգուկանոն կհաստատի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: