Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության առաջատարը «Ստեփանակերտն» է
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունը մոտենում է ավարտին: Նախավերջին խաղային օրը «Գյումրին» 47:38 հաշվով հաղթել է «Նաիրիին», «Ստեփանակերտը» 60:41 հաշվով գերազանցել է «Էրեբունուն», իսկ ԽՄՕՄՄ-ը 45:49 հաշվով զիջել է «Գրանդ Սպորտին»: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցումային վերջին օրը կկայանան «Ստեփանակերտ»– ԽՄՕՄՄ, «Գյումրի»-«Գրանդ սպորտ» «Նաիրի»-«Էրեբունի» զույգերի հանդիպումները: Այժմ առաջատարը «Ստեփանակերտն» է, որին հաջորդում են «Գրանդ սպորտը» և «Էրեբունին»:
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 27-ին: